ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ արտահանումը կրկին աճում է

23.09.2015

Անկման երկարատև փուլից հետո ՀՀ արտահանումը կրկին «բռնել է» աճի ուղին: Այս մասին են փաստում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:
Այսպես, պաշտոնական վիճակագրության համաձայն, արտահանման ընդհանուր ծավալը հունվար-հուլիս ամիսներին աճել է մոտ 0,1 %-ով` կազմելով շուրջ 847 մլն. դոլար: Ընդ որում, դեպի Ռուսաստան  և մյուս ԱՊՀ երկրներ արտահանման անկումը դեռևս շարունակվում է: ՌԴ ապրանքների արտահանումը այս ամիսներին կրճատվել է շուրջ 34,8%-ով` կազմելով 107,3 մլն դոլար, իսկ ԱՊՀ երկրներ նախորդ տարվա համեմատ արտահանվել է 30,1%-ով ավելի քիչ ապրանք:
Հարկ է նշել, որ ՀՀ արտահանման անկումը սկսվել է դեռևս 2015 թվականի հունվարից, որը հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանի տնտեսությունից եկող բացասական ազդակներով: Էժան ռուբլիով արտաքին առևտուրն այլևս ձեռնտու չէր մեր հայրենական արտադրողների համար, քանի որ, հասույթը փոխարկելով դրամի և ծածկելով բոլոր ծախսերը, շահույթ այլևս չէր մնում: Բացի այդ, արևմտյան սանկցիաների հետ կապված ռուսական շուկաներ էին ներթափանցել էժան արտադրանք այլ երկրներից, ինչը լրացուցիչ լարվածություն էր ստեղծում մեր արտահանողների համար:
Ուշագրավ է, որ այս փուլը համընկավ ՀՀ-ի` ԵՏՄ անդամակցության հետ, ինչը, կամա թե ակամա, մտորումների տեղիք տվեց այդ որոշման նպատակահարմար լինելու վերաբերյալ: ԵՏՄ հսկա շուկան գրավելու փոխարեն տեղի ունեցավ արտաքին առևտրի հետընթաց:
Այնուամենայնիվ, արտահանման անկումը այս տարվա հունիսից սկսեց մեղմանալ, իսկ հուլիսին արդեն գրանցվեց չնչին աճ, ինչն արդեն ինքնին դրական երևույթ է ՀՀ ընդհանուր տնտեսական իրավիճակի ֆոնին:

Նյութի աղբյուր՝ fintax.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x