ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հեռախոսային բանկինգ ծառայության մեկնարկ

18.09.2015

Սեպտեմբերի 16-ին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարեց «Հեռախոսային բանկինգ» ծառայության ներդրման մասին:
Բանկի կողմից ներդրված նոր ծառայությունը հնարավորություն է ընձեռելու ֆիզիկական անձ հանդիսացող հաճախորդներին առանց բանկ այցելելու հնարավորինս սեղմ ժամկետներում ժամանակակից ամենահարմար տարբերակներով իրականացնել բազմաբնույթ գործարքներ, ստանալ խորհրդատվություն, հարցումներ կատարել հաշիվների վերաբերյալ:
Phone Banking ծառայությունը հնարավորություն է տալիս փոխանցումներ իրականացնել ինչպես Ձեր, այնպես էլ Բանկի այլ հաճախորդների ընթացիկ, քարտային, ավանդային հաշիվների միջև, իրականացնել կոմունալ վճարումներ, պարբերական վճարման հանձնարարականի ձևակերպում և դադարեցում, ձևակերպել/դադարեցնել ավանդ, իրականացնել ավանդի համալրում, բացել այլ արժույթով ընթացիկ հաշիվ, կատարել փոխարկում, իրականացնել գործարքների սահմանաչափերի փոփոխություն, լրացնել վարկերի, քարտերի, դեսպանատան համար անհրաժեշտ տեղեկանքների հայտերը, ստանալ մասնագիտացված խորհրդատվություն Բանկի բոլոր պրոդուկտների վերաբերյալ:

Ծառայության միջոցով իրականացվող բոլոր գործարքներն իրականացվում են միայն հաճախորդների ինքնությունը հաստատող եռաչափ անվտանգության համակարգի կիրառումից հետո: Կատարված գործարքները արտացոլվում են հաշիվների պարբերական քաղվածքում, ինչպես նաև հաճախորդները ստանում են SMS հաղորդագրություն իրականացված յուրաքանչյուր գործարքի մանրամասն նկարագրությամբ, ինչն ապահովում է կատարվող գործարքների և հաճախորդների տվյալների մաքսիմալ անվտանգություն:
«Հեռախոսային բանկինգ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել Բանկի ցանկացած մասնաճյուղ՝ կնքելով ծառայության մատուցման պայմանագիրը:

Սեպտեմբերի 16-ից հոկտեմբերի 30-ը ներառյալ «Հեռախոսային բանկինգ» (Phone Banking) ծառայությունից օգտվելու համար դիմած բոլոր հաճախորդներին ծառայությունը կտրամադրվի ԱՆՎՃԱՐ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x