ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Սպառողական հարկը կկրկնապատկվի

26.06.2012

Ճապոնիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է առաջիկա երեք տարում վաճառքներից ստացվող հարկի կրկնապատկումը՝ երկրի բյուջեի ահռելի դեֆիցիտի փոխհատուցման նպատակով, հաղորդում է AP-ն։ Օրինագծի համաձայն՝ սպառողական հարկադրույքը ներկայիս 5%-ից կբարձրացվի մինչև 8%՝ 2014թ․, իսկ 2015թ․ կհասցվի մինչև 10%։ Օրինագիծը Ճապոնիայի վարչապետ Յոսիհիկո Նոդայի նախաձեռնությունն է։ Հատկանշական է, որ այն առաջացրել էր ինչպես ընդդիմության, այնպես էլ հենց իշխող Դեմոկրատական կուսակցության առանձին ներկայացուցիչների քննադատությունը։ Վերջիններիս կարծիքով՝ սպառողական հարկի բարձրացումը ժամանակավրեպ է և կարող է էլ ավելի վնասել Ճապոնիայի տնտեսությունը։ Նշենք, որ օրինագիծը խորհրդարանի ստորին պալատում ընդունվել է 363 կողմ, 96 դեմ ձայնով։ 2011թ․ սեպտեմբերին իր պարտականությունները ստանձնած վարչապետ Նոդայի կարծիքով՝ սպառողական հարկի կրկնապատկումն անհրաժեշտ է բյուջեի դեֆիցիտի կրճատման համար, որը կրկնակի գերազանցում է երկրի ՀՆԱ-ն։ Փորձագետների կարծիքով՝ այս միջոցառումը միայն մասամբ կօգնի դեֆիցիտի դեմ պայքարում, քանի որ սպառողական հարկի կրկնապատակումը երկրի գանձարանին մինչև 2015թ․ կապահովի 13,5 տրլն յեն ($170 մլրդ), մինչդեռ Ճապոնիայի բյուջեի դեֆիցիտը ներկայում մոտ 45 տրլն յեն է ($563 մլրդ)։ Մի շարք փորձագետների համոզմամբ՝ հարկի բարձրացումը կխոչընդոտի Ճապոնիայի տնտեսության զարգացմանը և կհանգեցնի երկրում սպառողական պահանջարկի անկմանը։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x