ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկի «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայություն

17.09.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկն իր հաճախորդներին առաջարկում է «Սպառողական նպատակներով վարկերի գնում» ծառայությունը, որը հնարավորություն է ընձեռում ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստացված միասնական վարկի գումարով մարել այլ բանկում/բանկերում կամ վարկային կազմակերպություններում առկա մեկ կամ մի քանի վարկեր՝ այդպիսով օպտիմալացնելով մի քանի վարկերի ամենամսյա վճարումները և, միգուցե, ստանալով այլ բանկերում/ՈՒՎԿ-ներում առկա վարկերի գումարից ավելի մեծ գումար:
 Վարկերի գնման ծառայությունը Ձեզ թույլ կտա ունենալ վարկի մարման միասնական ժամանակացույց և կատարել վճարումներ Ձեզ հարմար օրը՝ ՀՀ ողջ տարածքում գտնվող Բանկի 65 մասնաճյուղերի, 1500-ից ավելի ՏելՍել վճարային տերմինալների, ինչպես նաև Ինտերնետ Բանկինգ համակարգի միջոցով:
Ծրագրի գլխավոր նպատակն է օգնել հաճախորդներին կառավարել իրենց վարկերը: Ծրագրի  շնորհիվ հնարավոր է.
•    նվազեցնել ամենամսյա վարկային վճարումները,
•    ստանալ լրացուցիչ  դրամական միջոցներ,
•    նվազեցնել վարկի տոկոսադրույքը,
•    միավորել մի քանի վարկեր մեկ վարկում:
Վարկի/վարկերի գնումն իրականացվում է հաճախորդին ՎՏԲ-Հայաստան Բանկի անգրավ վարկի տրամադրման միջոցով: Տարեկան տոկոսադրույքը, առավելագույն սահմանաչափը, ժամկետները և այլ պայմանները սահմանվում են համապատասխան պրոդուկտի գործող պայմանների համաձայն:
Վարկը տրամադրվում է միանվագ՝ այլ բանկերում/ՈւՎԿ-ներում հաճախորդի պարտավորությունները մարելու նպատակով գումարը այլ բանկերի/ՈւՎԿ-ների վարկային հաշվին  փոխանցմամբ: Այն դեպքում, երբ ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրված վարկի գումարը գերազանցում է այլ բանկերում/ՈւՎԿ-ներում առկա վարկերի գումարը, ապա վարկի չօգտագործված մասը մնում է հաճախորդի հաշվեհամարին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x