ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր

11.09.2015

ՎՏԲ - Հայաստան Բանկն իր հաճախորդներին է առաջարկում կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագրի ձևակերպում, ինչը հնարավորություն կընձեռի նրանց խնայել ժամանակ և խուսափել ամեն ամիս կոմունալ վճարումներ կատարելուց առաջացող անհարմարություններից:
Կնքելով կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, Բանկի հաճախորդները կազատվեն կոմունալ վճարումների ընդունման կետերի ամենամսյա  հաճախումների անհրաժեշտությունից: Ավելին, այն հաճախորդները, որոնք կձևակերպեն կոմունալ վճարումների ավտոմատ գանձման պայմանագիր, յուրաքանչյուր ամսվա 12-ին կստանան SMS-հաղորդագրություն, որը պարունակում է բոլոր տեսակի կոմունալ ծարայությունների վարձավճարների մասին տեղեկատվություն, ինչը հնարավորություն կտա նախապես ճշգրտել ավտոմատ գանձվող վարձավճարների գումարները:
Այն դեպքում, երբ հաճախորդը միաժամանակ վարձավճարներ է կատարում մի քանի բնակարանի համար, ապա այսուհետ այդ հաշվեհամարների տարանջատումը և հաշվառումը բարդություններ չի առաջացնի, քանզի նա պայմանագրի առկայության դեպքում նա   հնարավորություն կունենա ձևավորելու ոչ միայն կոմունալ վարձավճարների վճարման խմբեր, այլև վերջիններիս տալ անվանումներ (օրինակ, “Տուն”, “Ծնողներ” և այլն) և ըստ խմբերի առանձնացված եղանակով ստանալ կոմունալի պարտքի վերաբերյալ տեղեկատվություն SMS-հաղորդագրության միջոցով:
SMS-հաղորդագրությունները կուղարկվեն հաճախորդներին յուրաքանչյուր ամսվա 12-ին, իսկ գումարի փաստացի գանձումը կկատարվի հաճախորդի կողմից պայմանագրում նշված ամսթվին: Ընդ որում, ըստ կոմունալ վճարման տեսակի հնարավոր է հաստատել սահմանաչափեր հաշվից գանձվող գումարների նկատմամբ, որից ավելի գումար հաշվեհամարից չի գանձվի:
SMS-հաղորդագրության օրինակ.՝
September amsva “Tun”  komunali partqy:
Gaz-11500,
El.energia -13120,
Voda-2150,
Tel-1580,
VivaCell-5827.
Dzer partqn avtomat kgandzvi Dzer hashvic.
Այսպիսով, հաճախորդը ստանում է հնարավորություն վերահսկել հաշվից կոմունալ վճարումների դիմաց գումարի գանձման ողջ  գործընթացը:


Ծառայության պայմանները և սակագներ
Պայմանագրի կնքումն  անվճար է Բանկի ցանկացած 65 մասնաճյուղերում:
Կոմունալ վճարումների համար ուղարկված յուրաքանչյուր SMS հաղորդագրության արժեքը - 30 դրամ (ներառյալ ԱԱՀ):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x