ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


News.am .Արդյոք հայկական դրամին անկում է սպառնո՞ւմ

09.09.2015

Ռուսական ռուբլու անկումը մեր բազմաթիվ քաղաքացիներին ստիպում է մտածել. արդյո՞ք նույն ուղին կբռնի նաեւ հայկական դրամը: Առավել եւս, որ համաշխարհային արժույթի՝ ամերիկյան դոլարի փոխարժեքը մեր երկրում կանոնավորապես բարձրանում է:

Քանի որ դրամի փոխարժեքը տատանվում է, ապա խնդիրը, թերեւս, պետք է լուծվի արժութային շուկայում առաջարկ-պահանջարկի հարաբերակցությամբ: Այստեղ, մի շարք գործոնների թվում, մեծ դեր ունի նաեւ արտաքին առեւտրի հավասարակշռությունը: Նախ նշենք, որ տվյալները հստակեցված են միայն 1-ին կիսամյակի համար: Այդ տեղեկատվության համաձայն, արտահանումը կազմել է 0.7 մլն դոլարից քիչ պակաս, իսկ ներկրումը՝ 1.5 մլրդ դոլարից պակաս: Այսինքն՝ գնային առումով երկու անգամ ավելի շատ ապրանք ներկրել են, քան արտահանել:

Ընթացիկ տարվա 1-ին կիսամյակում բացասական սալդոն կազմել է 0.8 մլրդ դոլարից քիչ պակաս եւ, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1.6 անգամ նվազել: Բայց այս շարժն ամենեւին էլ արտաքին առեւտրում դրական երեւույթի հետեւանք չէ: Պարզապես արտահանման անկումը (1.3%-ով) զուտ խորհրդանշական է եղել՝ ի տարբերություն ներկրման (27.2%):

Կոմերցիոն բանկերի համակարգով ֆիզիկական անձանց ստացած մասնավոր դրամական փոխանցումների ընդհանուր գումարն 1-ին կիսամյակում կազմել է 537.1 մլրդ դոլարից քիչ ավելի: Բայց սխալ կլիներ եզրակացնել, որ ընթացիկ տարում այս երկու ցուցանիշների հարաբերակցությունը վատթարացել է:

Գրեթե նույն պատկերն է եղել ինչպես անցյալ տարի, այնպես էլ ավելի վաղ: Պարզապես տարիներ առաջ արժութային դեֆիցիտը հաղթահարելուն նպաստել է արտաքին վարկերի եւ ներդրումների հզոր հոսքը, որոնք ներկայում զգալիորեն նվազել են:

Բայց մեր երկրի ոչ այնքան մեծ եւ ոչ շատ խոշոր խաղացողներ ունեցող արժութային շուկայի համար նաեւ մի զգալի «պլյուս» կա: Դա մեր ամենակարող կարգավորողն է՝ Կենտրոնական բանկի տեսքով: Ժամանակին (2003-2008 թվականներին) դոլարը նվազեց գրեթե երկու անգամ՝ 47,1 տոկոսով: Աշխարհում նախադեպ չունեցող այդ փաստը հաստատում է Կենտրոնական բանկի մասին մեր պնդումը: Իսկ դա հույսեր է ներշնչում, որ Հայաստանում դոլարի ամրապնդումը տեղի կունենա համաշխարհային միտումների շրջանակում:
 

Նյութի աղբյուր՝ News.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x