ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է ապահովագրական պրոդուկտների նոր տեսակներ

04.09.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկում այսուհետ հասանելի են օգտակար ապահովագրական պրոդուկտների նոր տեսակները, որոնցից մի քանիսը բացառիկ են շուկայում:
Ներդրվել են ապահովագրական պրոդուկտների չորս նոր տեսակներ`
•    ԱՊԿԱ - ապահովագրության տվյալ տեսակը ձեռք է բերվում ի լրացում հիմնական ԱՊՊԱ-ի, ընդ որում ապահովագրական հատուցումը բոլոր ուղղություններով կրկնապատկվում է` հասնելով 18 մլն. ՀՀ դրամի:
•    Անշարժ գույքի և ունեցվածքի ապահովագրություն- տվյալ տեսակի ապահովագրությունը թույլ է տալիս հաճախորդին ապահովագրել տարաբնույթ ռիսկերից (հրդեհ, գազի պայթյուն, ջրհեղեղ, կոտրանքով գողություն) ոչ միայն իր անշարժ գույքը, այլև ապահովագրված գույքի տարածքում գտնվող ունեցվածքը: Նշված տեսակի ապահովագրությունը ակտուալ է հատկապես այն դեպքերում, երբ բազմաբնակարանային շենքերում հարևանների տան ջրից վնաս է առաջանում:
•    Առողջության ապահովագրություն, ինչը ենթադրում է ամբուլատոր օգնություն (գործիքային և լաբորատոր հետազոտություններ, բժիշկի խորհրդատվություն), ինչպես նաև ապահովագրություն դժբախտ դեպքերից, բժիշկի միջազգային խորհրդատվություն այլ երկրների հայտնի բժշկական կենտրոններում:
•    Դժբախտ դեպքերից ապահովագրություն, ինչը ենթադրում  է ընդլայնված ռիսկերի ապահովագրություն, հատկապես դժբախտ դեպքերի ամենահաճախակի պատճառները` գլխուղեղի կաթված, սրտի կաթված, օնկոլոգիա և այլն:
Ապահովագրական պրոդուկտների նոր տեսակները իրենցից ներկայացնում են ապահովագրական պոլիսներ` հարմար և պահանջված պայմանների, ռիսկերի և ապահովագրավճարի ընտրությամբ, որը թույլ է տալիս հաճախորդին ընտրություն կատարել իրեն հարմար և հասկանալի միջոցով:
Հաճախորդի հարմարավետությունը կայանում է նրանում, որ ձևակերպելու համար պետք չէ գնալ ապահովագրական ընկերություն, բավական է ծառայության դիմաց վճարել բանկում և ձեռք բերել ապահովագրական պրոդուկտը:
Գույքի և առողջության ապահովագրությունը կատարվում է “Ռեսո” ապահովագրական ընկերության պրոդուկտների միջոցով, իսկ դժբախտ դեպքերի ապահովագրությունը և ԱՊԿԱ ապահովագրական պոլիսի ձեռք բերումը “Ռոսգոսստրախ Արմենիա” ապահովագրական ընկերության պրոդուկտների միջոցով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x