ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը կիրականացնի բաժնետոմսերի թողարկում

03.09.2015

«Յունիբանկ» ԲԲԸ-ն առաջին անգամ Հայաստանում` նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով կիրականացնի բաժնետոմսերի թողարկում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում: Առաջարկի արդյունքում Յունիբանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի 14.5 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 3.335 մլրդ ՀՀ դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես կգա «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:
Հրապարակային առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի, առաջարկվող բաժնետոմսերի և դրանց հետ առնչվող ռիսկերի համառոտ նկարագիրը, Յունիբանկի կողմից հրապարակվել է 14.07.2015թ.-ին: Ներդրողը կարող է ձեռք բերել Ազդագրի թղթային տարբերակը բանկի գլխամասային գրասենյակում և մասնաճյուղերում, իսկ էլեկտրոնային տարբերակը` բանկի ինտերնետային կայքում (Բաժնետերեր և ներդրողներ):
Բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու և բաժնետոմսեր թողարկելու որոշումը պայմանավորված է Յունիբանկի զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Այն համապատասխանում է համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին և կնպաստի բանկի աշխատանքի թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը: Յունիբանկը ներկայացված է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում (ՌԴ) գործում է բանկի ներկայացուցչությունը: 30.06.2015թ.-ի դրությամբ բանկի ակտիվները կազմել են 165 մլրդ ՀՀ դրամ, ընդհանուր կապիտալը` 20,8 մլրդ ՀՀ դրամ, վարկային ներդրումները` 109 մլրդ ՀՀ դրամ, պարտավորությունները` 144 մլրդ ՀՀ դրամ: Բանկում սպասարկվող հաճախորդների թիվը գերազանցում է 271 000-ը:
Բանկի կայուն ֆինանսական վիճակը, զարգացման հեռանկարներն ու արդյունավետության մակարդակը, հասարակության և ներդրողների վստահությունը փաստում են, որ հանրային, «ժողովրդական» բանկ դառնալը «Յունիբանկի» համար ժամանակի հրամայականն է: IPO-ի միջոցով ներգարվված լրացուցիչ միջոցները Յունիբանկն ուղղելու է իր գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների` մանրածախ բիզնեսի հետագա զարգացմանը և ՓՄՁ-ների հետ աշխատանքի ընդլայնմանը:
Այսօր բանկի որակյալ զարգացման հիմքը հաճախորդամետ քաղաքականությունն է, ինչով էլ պայմանավորված Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում բիզնես գործընթացների ավտոմատացմանը և սպասարկման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Յունիբանկը Հայաստանում առաջիններից մեկը գործարկեց Salesforce ամպային CRM–համակարգի վրա հիմնված վարկային հայտերի ուսումնասիրման ավտոմատացված համակարգը, որը մշակվել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» իննովացիոն ընկերության կողմից: 2013-2015թթ. «վարկային կոնվեյերի» միջոցով մշակվել է 500 000 վարկային հայտ: Ընդ որում, վարկային հայտի վերաբերյալ բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվում է մեկ րոպեում: Այս տարի բանկն ամբողջությամբ ավտոմատացրեց նաև բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման և կառավարչական հաշվետվության ուղղությունները:
2015թ.-ի օգոստոսին Յունիբանկն հաջողությամբ ավարտեց ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի ներդրման աշխատանքները:
Անհատական բանկային սպասարկման ուղղության զարգացման նպատակով, այս տարի Յունիբանկը բացեց Privé մասնաճյուղը և հաճախորդներին առաջարկեց կապիտալի կառավարման, արդյունավետ ֆինանսական պլանավորման և ներդրումային ռազմավարության մշակման ծառայություններ: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում:
Վարկավորման ծրագրի շրջանակներում Յունիբանկը համագործակցում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի (BSTDB) և Եվրոպական ներդրումային բանկի (EIB) հետ:
Նշենք նաև, որ Յունիբանկը դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ և ստացել դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի կարգավիճակ` մատուցելով բաժնետիրական ընկերությունների ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված ծառայությունները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x