ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Աշխարհի երկրորդ խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատը վառելիքի բարձր գների սուպերշրջանի ավարտ է կանխատեսել

26.06.2012

Աշխարհի խոշորագույն ֆինանսական կոնգլոմերատից՝Citigroup-ից հետո ամերիկյան Morgan Stanley բանկը վառելիքի հումքի բարձր գների սուպերշրջանի ավարտ է կանխատեսել: Morgan Stanley-ի Նորահայտ շուկաների բաժնի ղեկավար Ռուչիր Շարման գրել է, որ մեկ ամիս առաջ սկսված` նավթի գների անկումը համաշխարհային տնտեսության մեջ ցիկլիկ շարժի ազդանշան է: Այդ կերպ ավարտվում է «թանկ նավթի» տասնամյա գերշրջանը: Հիմա վրա է հասել այն շրջանը, երբ վառելիքի հումքի պղպջակը պետք է պայթի: Ըստ Շարմայի գնահատականի՝ «հումքամոլությունը» հանգեցրել է նրան, որ հսկայական կարողություններ հայտնվել են «ոչ համապատասխան ձեռքերում»: 2001-ին աշխարհում էներգետիկ 29 միլիարդատեր է եղել և 75 միլիարդատեր էլ՝ տեխնոլոգիաների սեկտորում: 2011-ին նրանք գրեթե տեղերով փոխվել են. 26 միլիարդատեր կա տեխնոլոգիաների, 91-ը՝ էներգետիկ, հիմնականում՝ նավթային սեկտորում: Նրանց համար կորուստներն անխուսափելի են: Սակայն նրանց վնասները եկամուտի կվերածվեն սպառողների համար՝ ամբողջ աշխարհում: Morgan Stanley-ի գնահատականով՝ «նավթային թագավորներից» բացի կորուստներ կունենան նաև շատ բորսային սպեկուլյանտներ, որոնք վերջին 5 տարում կրկնապատկել են իրեց նավթային ներդրումների ծավալը. 2011-ին այդ թիվը կազմել է 400 մլրդ դոլար: Հենց նրանք են անհավանական չափերի ուռճացրել սպեկուլյատիվ պղպջակը. այսօր էներգետիկ ֆյուչերսների առևտրի ծավալը 25 անգամ գերազանցում է էներգակիրների ամենօրյա համաշխարհային պահանջարկը: Փորձագետը համոզված է, որ փոփոխությունները անհավանական դրամատիկ և զանգվածային են լինելու: Հումքային պղպջակները պղպջակների վատագույն տեսակն են. երբ դրանք պայթում են, կապիտալը պարզապես փլուզվում է: Երկրների կտրվածքով՝ հումքի վաճառքից հարստացած այնպիսի պետություններ, ինչպիսիք են Ռուսաստանը և Բրազիլիան, կկորցնեն իրենց եկամտի զգալի մասը, իսկ նավթ ներմուծող երկրներից ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը և անգամ Թուրքիան նոր առավելություններ կստանան՝ էժանացող ռեսուրսների հաշվին: Ըստ Շարմայի կանխատեսման՝ նավթի գների կտրուկ անկումը կհանգեցնի արևմտյան տնտեսությունների աճին, որոնք ակտիվ ձևով միջոցներ էին ծախսում նավթի ներմուծման վրա. այս կերպ նրանց կապիտալը կազատվի՝ ի շահ տնտեսության ավելի արդյունավետ սեկտորների զարգացման: Աղբյուր` www.tert.am

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x