ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկը պարգևատրեց լավագույն աշխատակիցներին ու մասնաճյուղը

28.08.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը 3 ամիսների ընթացքում իր 65 մասնաճյուղերի միջև անցկացրել է ֆիզիկական անձանց ՀՀ դրամով ժամկետային ավանդների պորտֆելի առավելագույն տոկոսային աճ ապահովելու մրցույթ:

Բանկի մասնաճյուղերի միջև անցկացված մրցույթի հաղթող է ճանաչվել «Ջերմուկ» մասնաճյուղը, որն ապահովել է  ավանդների պորտֆելի եռակի աճ:

Մրցույթի անցկացման ընթացքում ամեն ամիս ֆիզիկական անձանցից միջոցների ներգրավման մեջ լավագույն աշխատակիցներ են ճանաչվել Call Center-ի աշխատակիցներ Ինգա Արշակյանը, Լիլիթ Հովհաննիսյանն ու Լալա Գասպարյանը:

Մասնաճյուղի լավագույն ղեկավար է դարձել «Ջերմուկ» մասնաճյուղի կառավարիչ Հռիփսիմե Սմբատյանը:

Բոլոր աշխատակիցները, ովքեր դրսևորել են պլանային ցուցանիշների կատարման լավագույն ցուցանիշ, ստացել են պարգևներ, իսկ լավագույն մասնաճյուղը` նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի Տնօրինության գավաթ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը մեծ եռանդ է ներդնում իր աշխատակիցներին մոտիվացնելու գործում: Շատ հաճելի է տեսնել նրանց նվիրվածությունը գործին և կատարելագործվելու ձգտումը: Իսկ ղեկավարությունն իր հերթին կհոգա աշխատակիցների բարեկեցությունը` ընձեռելով կարիերայի աճի հնարավորություն: Շնորհակալ եմ մեր համախմբված թիմին որակյալ աշխատանքի համար և կոչ եմ անում չթուլացնել տեմպը»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x