ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկի աշխատակիցները ներկա են գտնվել Համահայկական 6-րդ խաղերի Բեյրութ-Բիթլիս բասկետբոլային խաղին

07.08.2015

Այսօր Երևանի Պետական Համալսարանի մարզադահլիճում Համահայկական 6-րդ խաղերի շրջանակներում տեղի է ունեցել Բեյրութ-Բիթլիս բասկետբոլի տղամարդկանց թիմերի հանդիպումը, որի ժամանակ Բեյրութի թիմին իր աջակցությունն են ցուցաբերել Անելիք Բանկի աշխատակիցները` Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանի գլխավորությամբ։ Խաղին բացի Անելիք Բանկի երկրպագուների թիմից ներկա էր նաև ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանը։ Համառ և անզիջում պայքարում, ի վերջո հաղթող է ճանաչվել Բեյրութի թիմը, որը բիթլիսցիների նկատմամբ առավելության է հասել 65-53 հաշվով։

« Նախ Անելիք Բանկի ողջ անձնակազմի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել երկու թիմերին էլ մեզ նման հրաշալի տոն պարգևելու համար և սրտանց շնորհավորել Բեյրութի թիմին տպավորիչ և արժանի հաղթանակի կապակցությամբ։ Իրոք, տպավորված ենք այս հիանալի խաղով, որը վայել է այս գեղեցիկ մարզաձևին` բասկետբոլին։ Նշեմ, որ Բանկը մեծ ուրախությամբ է միացել այս համահայկական տոնին` ստանձնելով Բեյրութի բասկետբոլի տղամարդկանց թիմի հովանավորչությունը: Սա պատահական չէր, քանի որ Անելիք Բանկի 100% բաժնետերը հանդիսանում է լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը՝ «Կրեդիտ Բանկ Ս․Ա․Լ․»-ը: Նշեմ, որ մեր բաժնետերն իր հերթին հովանավորել է Բեյրութի բասկետբոլի կանանց թիմին»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։ «Դիտելով այս խաղը, կարող եմ փաստել, որ իրոք կայացել է Համահայկական 6-րդ խաղերի առաքելությունը` հայրենիքում միավորելով աշխարհասփյուռ հայության մի ստվար մասին` առաջնորդվելով «Հայաստան-Արցախ-Սփյուռք` միասնություն սպորտով» կարգախոսով»,- եզրափակել է Բանկի PR պատասխանատուն:

Նկարներ


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x