ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ հանրակրթական համակարգում»

06.08.2015

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) նախաձեռնել է «Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ հանրակրթական համակարգում» ծրագիրը, որի մաս է կազմում «Մեկ ընկերություն՝ մեկ դպրոց» ծրագիրը։ Նախաձեռնությունը շատ կարճ ժամանակում էական զարգացում կարող է ապահովել Հայաստանի տեխնոլոգիական զարգացման ասպարեզում՝ նրան հասցնելով ժամանակի առաջադեմ դիրքերին։ Այն խթանում է երեխաների և հանրության կողմնորոշումը դեպի կենսական նշանակության և գործնական պահանջարկ ունեցող մասնագիտություններ։  
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այսօր աշխարհում շուրջ 2 մլն. ՏՏ թափուր աշխատատեղ կա, ուստի որքան որակյալ մասնագետ պատրաստենք, այդքան աշխատատեղ կունենանք Հայաստանում: Հենց այդ նպատակով էլ մենք պատրաստում ենք ինժեներական լաբորատորիաներ, որոնք նախատեսված են 5-12-րդ դասարանի աշակերտների համար: Արդեն դպրոցից հետո նրանց աշխատանքի վարձատրության շուկայական արժեքը կկազմի 150-200 հազար դրամ»:  
Այս նպատակով ամեն օր հանդիպումներ են կազմակերպում ՏՏ ոլորտի ընկերությունների հետ՝ վերջիններիս ինժեներական ծրագրերի  իրականացմանը մասնակից դարձնելու նպատակով: Ծրագրին միացած ընկերությունները համագործակցում են Հայաստանի դպրոցների հետ, բարձրացնում դպրոցականների հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ, իրենց ապագա աշխատողներին ընտրում հենց այս դպրոցներից:
«Ինժեներական կրթության տարիքի իջեցումը համաշխարհային գործընթաց է, և երկրները նոր մրցավազքի մեջ են մտել՝ հսկայական շուկաներ գրավելու ակնկալիքով։ Մենք հրաշալի մոդել ենք մշակել, սակայն եթե հապաղենք, կարող ենք մեկընդմիշտ հետ ընկնել»,-նշում է Կարեն Վարդանյանը։
«Ինժեներական խմբակ-լաբորատորիաների հիմնում ՀՀ հանրակրթական համակարգում» ծրագրի նպատակն է ուժեղացնել Հայաստանում տեխնիկական կրթության բազան, ուղղորդել դպրոցականների մասնագիտական կողմնորոշումը, պատրաստել տեխնիկական կրթությամբ մասնագիտական աշխատուժ, որը, համապատասխանաբար, կընդլայնի ՏՏ ոլորտը:
Ներդրումային նախագիծը նախատեսված է իրականացնել փուլային մոտեցմամբ՝ 4 տարվա ընթացքում:
2015-2018թթ. ժամանակահատվածում Հայաստանի բոլոր դպրոցներում պետք է ներդրվի համապատասխան ենթակառուցվածք և պատրաստվեն դասավանդողներ:
Կարեն Վարդանյանը նաև ընդգծում է. «Լաբորատոր սարքերը արտադրվում են Հայաստանում, ինչը երեխաներին տալիս է այն գիտակցությունը, որ ապրում են բարձր տեխնոլոգիական երկրում: Մեր նպատակն է, որպեսզի աշակերտները սիրեն իրենց հայրենիքը և չլքեն Հայաստանը: Այս ծրագրերի նպատակներից է նաև արտագաղթի նվազեցումը»:

_________________________
ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և  հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ  և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x