ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկի նորաբաց «Տիգրան Մեծ» մասնաճյուղը թվով 15-րդն է

06.08.2015

Այսօր Երևանի Տիգրան Մեծի 4 հասցեում տեղի է ունեցել Անելիք Բանկի նոր՝ «Տիգրան Մեծ»  մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, հաճախորդներ, գործընկերներ ու բարձրաստիճան հյուրեր։
Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ նորաբաց մասնաճյուղը շահեկանորեն գրավիչ է իր հարմարավետ դիրքի շնորհիվ, ինչը նպաստելու է Բանկի հաճախորդների ներգրավմանը` նրանց առավել մոտ լինելու, ինչպես նաև Անելիք Բանկի կողմից առաջարկվող բազմատեսակ բանկային պրոդուկտների և ծառայությունների հատուկ առաջարկների շնորհիվ։ Մասնավորապես՝ սույն թվականի օգոստոսի 10-ից մինչև սեպտեմբերի 12-ը ներառյալ նորաբաց մասնաճյուղի բոլոր հաճախորդների համար հաշիվների բացումը կլինի անվճար, «Բանկ-Հաճախորդ» համակարգի միացումն ու հետագա գործարքներն անվճար կլինեն ԱՁ և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդների համար։ Հաճելի անակնկալ է նախատեսված նաև մասնաճյուղի այն ավանդատուների համար, ովքեր տվյալ ժամանակահատվածում առնվազն 1 տարի ժամկետով ավանդ կներդնեն նվազագույնը 2,500,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթ։ Տվյալ ավանդատուներին կտրամադրվեն VISA GOLD HOTEL EXPRESS համատեղ քարտեր՝ առանց առաջին տարվա տարեկան միանվագ վճարի։
  «Ժամանակակից, գեղեցիկ և հարմարավետ կահավորված այս նորաբաց մասնաճյուղում, թե՛ ֆիզիկական անձ և թե՛ իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդները կգտնեն իրենց պահանջմունքները բավարարող բանկային ծառայություններ: Վստահ եմ, «Տիգրան Մեծ» մասնաճյուղը, Բանկի գլխամասային գրասենյակի և մնացած 13 մասնաճյուղերի պես, կունենա իր հավատարիմ հաճախորդները, որոնք նույնպես կգնահատեն Անելիք Բանկի հաճախորդը լինելու առավելությունը և հարմարավետությունը»,- ասել է Բանկի ղեկավարը։ Նրա խոսքերով, «Տիգրան Մեծ» մասնաճյուղը նվեր է հաճախորդներին Բանկի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ: «Մենք շարունակելու ենք մինչև տարեվերջ անակնկալներ մատուցել Բանկի հաճախորդներին: Առաջնորդվելով «25 տարի` պարզ ու բարի» և «Տարածիր բարություն» կարգախոսներով, մշակելու և ներդնելու ենք այնպիսի բանկային պրոդուկտներ, որոնք ոչ միայն արդիական են և մատչելի, այլ նաև շահավետ են մեր հաճախորդների համար»,- եզրափակել է Ն. Կարամանուկյանը:

Նկարները կարող եք դիտել այստեղ :


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x