ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


News.am: Երևանում փողոցներում LED լուսավորություն կապահովեն. դա կարժենա 6 մլն եվրո

29.07.2015

Երեւանի փողոցներում LED լուսավորության ապահովման ծրագիր կիրականացվի, որի ընդհանուր արժեքը 6 մլն եվրո է: Այս մասին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի ներդրումների ու զարգացման ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանը:

Ընդհանուր առմամբ նախատեսվում է քաղաքի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների 28 փողոցներում LED լամպեր տեղադրել: Այս տարի տեղի կունենան նախագծային աշխատանքներն ու մրցույթի նախապատրաստությունը:

«Նախ, մենք օգուտ կտանք շրջակա միջավայրին, կտնտեսենք էներգիան, երկրորդ՝ կբարելավենք քաղաքի տեսքը»,-հայտարարել է Հարությունյանը:

Ծրագրի 4 մլն եվրոն վարկի տեսքով կհատկացնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, իսկ 2 մլն եվրոն դրամաշնորհի տեսքով կտրամադրի էներգոարդյունավետության եվրոպական հիմնադրամը:

Փողոցների շինարարության կամ կապիտալ վերանորոգման  ցանկացած ծրագրի շրջանակներում քաղաքապետարանը փորձում է տեղադրել LED լամպեր: Այդպիսի լամպեր են տեղադրվել Իսակովի  պողոտայում, ինչպես նաեւ Կենդանաբանական այգում:

«Տեսականորեն այդ լամպերը կարող են տնտեսել էներգիան մինչեւ 60 տոկոսով: Թե որքան կտնտեսենք, ցույց կտա մոնիթորինգը, որը հիմա իրականացնում ենք»,-ընդգծել է Հարությունյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x