ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք բանկ ՓԲԸ-ի ավանդատուների միջև անցկացվեց խաղարկություն

22.07.2015

Սույն թվականի հուլիսի22-ին Անելիք Բանկի«ԹԵԺ ԱՄԱՌ» ավանդատեսակում ավանդ ներդրած ավանդատուների միջև տեղի ունեցավ խաղարկություն, որի ժամանակ 15 ավանդատուներ շահեցին բազմատեսակ կենցաղային տեխնիկա, իսկ գլխավոր մրցանակը՝ 2 անձի համար նախատեսված ուղեգիրը դեպիԿրետե կղզի,  շահեց Հեղինե Մարգարյանը։ Ընդհանուր առմամբ խաղարկությանը մասնակցել են շուրջ 1700 ավանդատու: Խաղարկությունն իրականացվել  է նախօրոք ընտրված հանձնաժողովի անդամների, ավանդատուների և լրատվամիջոցների ներկայությամբ: Նվերներ շահած ավանդատուների ցանկին կարող են ծանոթանալ հետևյալ հղմամբ` «Շահող մասնակիցներ»:

Խաղարկությանը մասնակցեցին այն ավանդատուները, ովքեր  սույն թվականի ապրիլի 22-ից մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը ներառյալ ներդրել են նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար ավանդ և որոնց ավանդի մնացորդը հուլիսի 15-ի դրությամբ նույնպես կազմել է նվազագույնը 500 հազար ՀՀ դրամ կամ 1000 ԱՄՆ դոլար։

 « Մենք անչափ կարևորում ենք մեր յուրաքանչյուր ավանդատուին և շնորհակալ ենք բոլորին վստահության համար։ Անելիք Բանկի անունից ի սրտե շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և ուղեգիրը շահած ավանդատուին մաղթում եմ անմոռաց հանգստյան օրեր: Համաձայն Բանկում ձևավորված ավանդույթի, տարբեր ծառայություններից օգտվող մեր հաճախորդների համար պարբերաբար անցկացվելու են նվերների խաղարկություններ և այլ անակնկալներ»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նկարները կարող եք դիտել այստեղ


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x