ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Երևանում բացվեց «DoubleTree by Hilton» համաշխարհային բրենդ հանդիսացող հյուրանոցը

18.07.2015

Երևանում այսօր տեղի ունեցավ «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցի բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը,  երկրի բարձրաստիճան պաշտոնյաները, դեսպաններ և արտերկրից ժամանած հյուրեր:

«Հերթական անգամ ականատես ենք լինում բարձրակարգ և միջազգային հեղինակություն ունեցող հյուրանոցային ցանցի մուտքին Հայաստանում: Մեր երկրի հյուրընկալության և հյուրասիրության բազմամյա ավանդույթների շնորհիվ բազմիցս հպարտության առիթ ենք ունեցել լսելու օտարների հիացմունքի ու գնահատանքի անկեղծ խոսքերը: Դա մեր անժխտելի այցեքարտն է՝ հարուստ բնաշխարհի, պատմամշակութային ժառանգության հուշարձանների հետ միասին, անշուշտ, բոլոր պարագաներում նախադրյալներ են ստեղծվում ժամանակակից զբոսաշրջային արդյունաբերությունը զարգացնելու համար»,-համաշխարհային բրենդ հանդիսացող հյուրանոցի բացման արարողության ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նրա խոսքով՝ այսօրվա զբոսաշրջիկը ավելի պահանջկոտ է, ավելի բարձրաճաշակ և որակյալ ծառայություններ ստանալու մեծ հակումներով: Հետևաբար, պատշաճ ենթակառուցվածքների առաջարկը դառնում է պարտադիր հանգամանք: Հենց այդ հրամայականով է պայմանավորված ՀՀ նախագահի, կառավարության քաղաքականությունը ենթակառուցվածքների զարգացման և հյուրանոցային տնտեսությունը զարգացումը ապահովելու համար:

«Արդյունքում, միան վերջին երեք տարում Հայաստանում բացվել են տասնյակ հյուրանոցներ՝ ապահովելով 1300-ից հյուրանոցային համարներ: Այս հյուրանոցի բացմամբ Հայաստանում ևս մեկ բարձրակարգ հյուրանոց ունենալուց բացի, մենք արձանագրում ենք նաև բավականին լուրջ ներդրում հյուրանոցաշինության և հյուրանոցային ծառայությունների ոլորտում: Արտադրանքի, ծառայությունների նկատմամբ որակական բարձր ստանդարտների պահպանումը էական գրավական է մրցունակ լինելու և տնտեսությունում առաջընթաց ապահովելու համար: Բարձրակարգ այս հյուրանոցային տնտեսության գոյությունը արդեն իսկ վկայում է իրականացված լուրջ ներդրումների մասին և ենթադրում նոր ներդրումների ներգրավում հարակից ծառայությունների, սպասարկող օղակների և անշուշտ դեպի Հայաստան զբոսաշրջիկների այցը ապահովելու ուղղությամբ»,- հայտարարեց նախարարը:

Լրագրողների հետ զրույցում հյուրանոցի գլխավոր կառավարիչ Մարկո Պալերմին ասաց. «Հայաստան մտավ երրորդ միջազգային բրենդը: Հյուրանոցն առանձնանում է իր արտաքին տեսքով, ավելի մոդեռն է, քան Երևանի մյուս հյուրանոցները»:

ԱՊՀ տարածքում և Ռուսաստանում «Հիլթն» հյուրանոցների զարգացման գծով տնօրենը ելույթ ունենալով բացման արարողությանը, հայտարարեց, որ երբ Հայաստանի, Ամերիկայի և Իտալիայի բիզնեսները միասին են աշխատում, դա վառ օրինակ է միջազգային համագործակցության առումով: «Այդ համագործակցության առումով տեսնում ենք այս հրաշք հյուրանոցը»,- նշեց նա:

Շնորհակալություն հայտնեց Նախագահին, Երևանի քաղաքապետին՝ ծրագրին աջակցելու համար, «Ռենկո» ընկերությանը՝ կառույցի իրականացման համար:

««Հիլթնը»  Հայաստան է բերել իր 90-ամյա փորձը: Մենք ամեն ջանք կներդնենք, որպեսզի ունենանք միջազգային չափանիշներին համապատասխան հյուրանոց»,- ասաց ԱՊՀ տարածքում և Ռուսաստանում «Հիլթն» հյուրանոցների զարգացման գծով տնօրենը:

«Դաբլթի-բայ-Հիլթն» հյուրանոցը նախկին հեծանվահրապարակի տարածքում կառուցված առաջին շենքն է և զբաղեցնում է 16000 քմ մակերես:

«Ռենկո» շինարարությունը տևել է 16 ամիս, որի ընթացքում «Ռենկո» ընկերությունը ներգրավել է ավելի քան 500 աշխատակից: Ընդհանուր ներդրումը կազմում է 35 մլն ԱՄՆ դոլար: Այս հյուրանոցն առաջին և եզակի «Հիլթն»-ն է Հայաստանում (միջազգային դասակարգմամբ՝4S):

«Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցը տրամադրում է սպասարկման ծառայություններ, ընդարձակ, բարձրաոճ և հարմարավետ սենյակներ գործարար և ժամանցային նպատակներով ճանապարհորդողների համար:

Հյուրանոցն ընդգրկում է 176 հյուրասենյակ, 2 բար, 1 ռեստորան, հանդիպումների 8 սենյակ: Հյուրանոցի շահագործմամբ կստեղծվի  շուրջ 200 աշխատատեղ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x