ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկը հանգստի շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերից

18.07.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկն արձակուրդների և երկարաժամկետ գործուղումների շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի տրամադրման ծառայությունից` դրամական միջոցներ, ոսկյա զարդեր, արժեքավոր թղթեր, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր պահպանության հանձնելու նպատակով: Բանկային անհատական պահատեղերի պահոցներն ապահովում են պահատեղերի պարունակության կատարյալ պաշտպանությունը: Բանկը պատասխանատու է պահատեղերի սարքին լինելու, դրանց հետ աշխատելու անվտանգության համար, երաշխավորում է պահատեղի անձեռնմխելիությունն ու հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը: Անվտանգության նկատառումներով պահատեղերը գտնվում են զրահապատ դուռ ունեցող մեկուսացված ու չհրկիզվող սենյակում: Հաճախորդից ու նրա լիազորված անձից բացի պահատեղը հասանելի չէ ոչ ոքի համար:

Անհատական պահատեղի մեջ արժեքավոր իրերի տեղադրման, դուրսբերման և դրանց հետ աշխատանքը կատարվում է առանց բանկի միջամտության:

Բոլոր պահատեղերը գտնվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում: Այստեղ հաճախորդները կարող են ընտրել իրենց հարմար պահատեղեր տարբեր տարողունակության և վարձակալման արժեքի: Պահատեղի` մինչև 15 օր ժամկետով վարձակալման նվազագույն արժեքը կազմում է 10 900 ՀՀ դրամ: Ամենատարողունակ բանկային պահատեղը E դասի պահատեղն է 780x560x460 մմ պարամետրերով:

Պահատեղ վարձակալելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկանք:

Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում` «Անհատական պահատեղերի վարձակալություն» բաժնում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x