ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր քարտային վարկ է առաջարկում Զարգացման բանկը

14.07.2015

Զարգացման Հայկական Բանկը բոլոր այն անձանց, ովքեր խուսափում են վարկի տրամադրման բարդացված գործընթացներից և ցանկանում են առավել արագ ստանալ անհրաժեշտ գումարը, առաջարկում է նոր «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծ: Վարկի տրամադրումը հիմնված է հաճախորդի վարկունակության պարզեցված ընթացակարգով գնահատման վրա և այն հաճախորդների համար է, ովքեր ունեն կայուն եկամուտ և դրական վարկային պատմություն:
Բանկը «Պարզեցված» չվերականգնվող քարտային վարկային գիծը տրամադրում է մինչև 7 մլն ՀՀ դրամին համարժեք ԱՄՆ դոլարով կամ Եվրոյով, մինչև 7 տարի մարման ժամկետով, անշարժ գույքի գրավադրմամբ:
«Վարկը ֆիզիկական անձանց հնարավորություն է ընձեռում տրամադրման արագության և պահանջվող թղթաբանության սակավության շնորհիվ հաշված օրերի ընթացքում ստանալ վարկը՝ իրենց կենցաղային խնդիրները լուծելու համար:  Ընդ որում, վարկի համար սահմանված տոկոսադրույքները և վարկի տրամադրման հետ կապված այլ ծախսերը Բանկը հնարավորինս նվազեցրել է, այդ թվում՝ անշարժ գույքի գնահատման և ապահովագրման ծախսեր, ինչպես նաև վարկային հայտի ուսումնասիրման վճարներ չեն պահանջվում: Շատերի համար էական կարող է լինել այն, որ վարկը տրամադրվում է երկարաժամկետ, ինչը զգալիորեն թեթևացնում է մարումների բեռը:»,- նշում է Զարգացման Բանկի Վարկավորման և ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանը: 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x