ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Microsoft-ը գնել է «կորպորատիվ Facebook»-ին

26.06.2012

Microsoft կորպորացիան հայտարարել է ներկորպորատիվ սոցցանցերի համար ծրագրային ապահովման նախագծող Yammer Inc կորպորացիայի գնման մասին, որն ավելի հայտնի է «կորպորատիվ Facebook» անվամբ, հաղորդում է Reuters-ը։ Գործարքի գումարը կազմել է $1,2 մլրդ։ Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերի խոսքով՝ Yammer-ը իր ոլորտի լավագույն ընկերությունն է, որը հրաշալիորեն պետք է ինտեգրվի ամպային տեխնոլոգիաների աճող պորտֆոլիոյում։ «Կորպորատիվ Facebook»-ի գնումը Microsoft-ին կօգնի փոխհատուցել Microsoft Office-ի գործիքակազմի «սոցիալական բացը», վստահ են փորձագետները։ Ներկայում Yammer-ն ունի ավելի քան 4 մլն անհատական օգտատեր, որոնց 20%-ը վճարում են սերվիսի ծառայությունների դիմաց։ Ընկերության ներգրավված վենչուրային կապիտալը $142 մլն է։ Ստարտափի հիմնական ներդրողները վենչուրային հիմնադրամներն են։ Ի տարբերություն բավական հայտնի Twittter ինտերնետային ընկերության՝ Yammer, Dropbox կամ Jive Software ստարտափերն այլևս չեն գրավում հանրությանը, սակայն ներդրողներն ու մրցակիցներն ուշիուշով հետևում են նրանց հաջողություններին, նշում են փորձագետները։ Այսպիսով, Yammer-ը վերջին մեկ տարում Microsoft-ի երկրորդ խոշոր ձեռքբերումն է` հնարավոր IPO-ին ընդառաջ․ անցած տարվա մայիսին Microsoft-ը գնեց ինտերնետային հեռախոսակապի խոշորագույն ծառայություն Skype-ը։ Գործարքը կփակվի կարգավորիչ մարմինների կողմից այն հաստատելուց հետո։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x