ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը

10.07.2015

Անելիք Բանկը գործարկել է Anelik Mobile Banking հավելվածը, որի միջոցով Բանկի «Բանկ-Հաճախորդ» ծառայությունից օգտվող թե' ֆիզիկական և թե' իրավաբանական անձինք այսուհետ կարող են օպերատիվ կերպով իրենց սմարթֆոնների և պլանշետների միջոցով ստանալ հաշվի շարժի, ավանդների և վարկերի ընթացիկ կարգավիճակի, վարկերի մարումների գրաֆիկի, կատարված գործառնությունների, փոխարժեքների, իրենց մոտակա բանկոմատների և Բանկի մասնաճյուղերի մասին տեղեկատվությունը։ «Anelik Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է մեր Բանկի «Բանկ-Հաճախորդ» համակարգի հետ, որից օգտվող հաճախորդները կարող են առանց լրացուցիչ գրանցման, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված, բեռնել այն համապատասխան օնլայն խանութից ամբողջովին անվճար (App Store, Google Play Store) և ակտիվացնել իրենց հեռախոսում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը: Նա նաև հիշեցրել է, որ Անելիք Բանկը 2015 թվականին նշում է իր քառորդդարյա հոբելյանը և ծառայությունների բազմաբանությամբ, արդիական և հարմարավետ բանկային պրոդուկտների ներդրմամբ, մինչև տարվա վերջ այդ կապակցությամբ հաճելիորն զարմացնելու է իր բոլոր հաճախորդներին: «Anelik Mobile Banking-ը ևս մի հարմարավետ գործիք կարող է դառնալ մեր հաճախորդների համար: Այս հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ և հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ»,- եզրափակել է Ա. Մարտիրոսյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x