ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հնարավոր է BlackBerry-ն վաճառեն

25.06.2012

BlackBerry բջջային հեռախոսների արտադրող կանադական Research in Motion Ltd. (RIM) ընկերությունը հնարավոր է՝ իր բիզնեսը երկու մասի բաժանի, հաղորդում է Sunday Times-ը։ RIM-ը, որ անցած ամիս հայտարարել էր, որ վարձել է JP Morgan-ին և RBC Capital-ին գործողությունների ռազմավարական ծրագրի մշակման համար, հնարավոր է՝ BlackBerry սմարթֆոնների արտադրությունն առանձին ընկերությունում առանձանցնի և վաճառի այն։ Պարբերականի հաղորդմամբ՝ հավանական գնորդների թվում են Facebook սոցցանցն ու առցանց առևտրի Amazon ցանցը։ Հրատարակությունը նշում է, որ չի բացառվում նաև հաղորդագրությունների փոխանցման համակարգն ապահովող ընկերության վաճառքը։ Կա նաև այն բանի հավանականությունը, որ այս համակարգում մատչում կբացվի նաև մրցակիցների՝ Apple-ի և Google-ի համար, որոնք իրավունք կստանան կոնտենտն ինքնուրույն գեներացնելու։ Այլընտրանքային տարբերակ կարող է դառնալ ընկերությունը չմասնատելու, սակայն նրանում մասնաբաժինն ավելի խոշոր կորպորոցիայի՝ օրինակ Microsoft-ին վաճառելու մասին որոշումը։ Հիշեցնենք, որ մարտի վերջին՝ եռամսյակային հաշվետվության հրապարակումից հետո, RIM-ի գործադիր տնօրեն Տորստեն Հեյնը հայտարարել էր, որ ինքը մտադիր է վաճառել ընկերությունը, ուստի պատրաստ է ընդունել առաջարկներ։ Հատկանշական է, որ վերջին շրջանում ընկերության վաճառքները շարունակաբար կրճատվում են։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x