ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԷՑ-ի կողմից վիճարկվող գումարը «Գլենդել Հիլզի» պարտքը չէ. News.am

03.07.2015

ՀԷՑ-ի կողմից վիճարկվող գումարը «Գլենդել Հիլզ» ընկերության սպառած էլեկտրաէներգիայից չի գոյացել, ընկերության պարտքը չէ, հետևաբար՝ ընկերությունը ՀԷՑ-ի նկատմամբ պարտավորություն չունի: Այս մասին NEWS.am-ին հայտնել է ընկերության հանրության հետ կապերի և տեղեկատվության վարչություն

«ՀԷՑ»-ի կողմից վիճարկվող գումարը գոյացել է Գյումրիի Մուշ 2 թաղամասի բնակչության կողմից տևական ժամանակ էլեկտրաէներգիայի սպառումից։ ՀԷՑ-ի սխալմունքը տվյալ դեպքում պայմանավորված է այն հանգամանքով, որ բնակարանների սեփականության վկայականները համապատասխան մարմինների կողմից որոշակի ժամանակ անց են հանձնված եղել բնակչությանը և «ՀԷՑ»-ը որպես սեփականատեր ճանաչել է մեր ընկերությունը»,-ասված է նրանց պարզաբանման մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դատի է տվել «Գլենդել Հիլզ» ՓԲ ընկերության դեմ՝ պահանջելով սնանկ ճանաչել: Այս մասին ՀԷՑ-ի լրատվական ծառայությունից հայտնել էին, որ «Գլենդել Հիլզն» ՀԷՑ-ին էլեկտրաէներգիայի դիմաց պարտք է շուրջ 138 մլն դրամ: Հայցը քննվում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատաավոր Ալեքսեյ Սուքոյանի նախագահությամբ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x