ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դիջիքեմփ նորարարական ճամբարը մեկնարկում է հուլիսի 6-ին

02.07.2015

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը  (ԻՏՁՄ) և Beeline-ը նախաձեռնել են Դիջիքեմփ ամենամյա 3-րդ ինովացիոն ճամբարը: Այս տարի ճամբարը կանցկացվի հուլիսի 6-16-ը՝  Դիլիջանի  «Լեռնային Հայաստան» առողջարանում:
Դիջիքեմփ ամառային ճամբարի նպատակն է աջակցել և ուղորդել ինովացիոն գաղափարներ ունեցող 14-22 տարեկան պատանիներին և աղջիկներին, որպեսզի զարգացնեն իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնեն բիզնես ծրագրեր:  Տասնօրյա ճամբարի ընթացքում  մասնակիցները ստանում են համապատասխան գիտելիքներ և պրակտիկ առաջադրանքներ՝ սեփական բիզնես գաղափարի զարգացման համար, ծանոթանում ՏՏ  առաջնորդների հետ, լսում նրանց հաջողության պատմություններն ու բացահայտում առաջատար ընկերությունների հաջողության գաղտնիքները:
Կազմակերպիչ, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց. «Երիտասարդների ձեռներեցության խթանումը ՏՏ ոլորտի հաջողության կարևոր գրավականն է, քանի որ երկրի տնտեսական զարգացումն ապահովում են այս ընկերությունները։ ՏՏ ապրանքների արտադրությունը շատ թույլ է Հայաստանում։ Նմանատիպ նախաձեռնությունները ուղղված են հայկական արտադրանքի շուկայի զարգացմանը, որը կապահովի ոլորտի զարգացում շատ ավելի մեծ տեմպերով, քան մենք ունենք վերջին տարիներին։ Ճամբարի կազմակերպման հաջորդ կարևոր սկզբունքը Հայաստանի բոլոր մարզերի մասնակցությունն է և տաղանդների հայտնաբերումը նույնիսկ ամենահեռավոր և կտրված բնակավայրից»:
«Երիտասարդությունը ինչպես միշտ գտնվում է Beeline-ի ուշադրության կենտրոնում: Մենք նախևառաջ ձգտում ենք աջակցել նրանց, ովքեր իրենց ուժերով փորձում են հասնել հաջողության: Ես առավել քան վստահ եմ, որ այս տարի ճամբարի երիտասարդ մասնակիցները մեզ հաճելիորեն կզարմացնեն իրենց գաղափարներով, իսկ ձեռք բերված գիտելիքները կօգնեն նրանց հաղթահարել նոր բարձունքներ ձեռնարկատիրության ոլորտում: Միասին մենք կդարձնենք կյանքն ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:


Նորարարական ճամբարի օրակարգը հագեցած է հետևյալ բաժիններով՝
    Ուսուցողական գործարար ներկայացումներ
    Հաջողության պատմություններ
    Գաղափարների գնահատում փորձագետների կողմից
    Ուսուցողական ֆիլմեր
    Ժամանցային միջոցառումներ
Նշենք, որ լավագույն  գաղափարները  ԻՏՁՄ-ի և Beeline-ի կողմից կարժանանան տարբեր պարգևների:
Ի դեպ, 2014 թ. լավագույնների եռյակը գխավորում էր Սերմնացան ռոբոտի գաղափարը: 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրել են համապատասխանաբար  Թոփ տարիֆ գաղափարը, որը վերլուծում է բաժանորդի շարժական կապի ծառայությունների օգտագործումն ու ստացած արդյունքների հիման վրա  առաջարկում է շահավետ սակագին և Պաղպաղակի արտադրության ավտոմատացված  սարքի  գաղափարը:

ԻՏՁՄ-ն միավորում է ՏՏ ոլորտի շուրջ 70 կազմակերպություններ, որոնք Հայաստանում գործող տեղական և միջազգային կազմակերպություններ են, ներգրավված են ծրագրային ապահովման ստեղծման, ինտերնետ տեխնոլոգիաների և էլեկտրոնային առևտրի, հետազոտման և զարգացման, կիսահաղորդիչների դիզայնի և այլ մասնագիտացումներում: Մի շարք անդամներ գրավում են առաջատար դիրքեր համաշխարհային շուկայում:
ԻՏՁՄ-ն հիմնադրվել է 2000թ` որպես Հայաստանում գործող տեղեկատվական և  հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ձեռնարկությունների բիզնես ասոցիացիա: Այն ստեղծվել է ՏՏ  և ՏՀՏ ոլորտների ձեռնարկությունների, ընկերությունների կողմից՝ տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի խթանման և ՏՀՏ ոլորտում հետազոտությունների առաջընթացի խրախուսման նպատակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x