ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Յունիբանկը» դարձավ բաց բաժնետիրական ընկերություն

02.07.2015

ՀՀ ԿԲ 23.06.2015թ. թիվ 146 Ա որոշման համաձայն, «Յունիբանկ» ՓԲԸ-ն վերակազմավորվել է «Յունիբանկ» բաց բաժնետիրական ընկերության: Բաց բաժնետիրական ընկերության վերակազմավորվելու որոշումը բանկի բաժնետիրոջ ընդհանուր արտահերթ ժողովը կայացրել էր 2015թ.-ի մարտի 12-ին:

Բաց բաժնետիրական ընկերություն դառնալու որոշումը պայմանավորված է «Յունիբանկի» զարգացման որակապես նոր մակարդակ ապահովելու և միջազգային շուկա մուտք գործելու ռազմավարությամբ: Այն համապատասխանում է համաշխարհային տնտեսության միտումներին և կնպաստի բանկի աշխատանքի թափանցիկության և կորպորատիվ կառավարման մակարդակի բարձրացմանը:

«Յունիբանկի» ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: Այսօր «Յունիբանկի» հաճախորդների թիվը կազմում է ավելի քան 280 000:

Բանկը ներկայացած է գլխամասային գրասենյակով և 45 մասնաճյուղերով Հայաստանում և ԼՂՀ-ում: Մոսկվայում գործում է Յունիբանկի ներկայացուցչությունը:

2015թ.-ի առաջին եռամսյակի տվյալներով բանկի ակտիվները գերազանցել են 161,3 մլրդ դրամը, պարտավորությունները` 144,1 մլրդ դրամը:

«Յունիբանկը» մշտապես մեծ ուշադրություն է դարձրել բիզնես գործընթացների ավտոմատացմանը և նոր տեխնոլոգիաների ներդրմանը հաճախորդների սպասարկման ոլորտում: «Յունիբանկն» առաջիններից Հայաստանում գործարկեց սպառողական վարկային հայտերի ուսումնասիրման և վերլուծության ավտոմատացված համակարգը, որը մշակվել է «Պրոտոբեյզ Լաբարատորիզ» իննովացիոն ընկերության կողմից: 2014թ.-ին բանկը «վարկային կոնվեյերի» միջոցով ուսումնասիրել է ավելի քան 200 հազար վարկային հայտ` դրանց վերաբերյալ պատասխանը հաճախորդին տրամադրելով ընդամենը մեկ րոպեում:

«Յունիբանկը» գործարկեց նաև Asseco միջազգային խմբի անդամ R-Style Softlab ընկերության տեղեկատվավերլուծական համակարգը` ավտոմատացնելով բանկային ռիսկերի կառավարման, բյուջետավորման և կառավարչական հաշվետվության ուղղությունները:

2015թ.-ին բանկը ներդրեց նաև ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ: Գործընթացն իրականացվել է «Բյուրո Վերիտաս» ֆրանսիական ընկերության աջակցությամբ: Միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգի ներդրումն ուղղված է տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության պահպանությանը, բանկի ծառայությունների որակի և անվտանգության մակարդակի բարձրացմանը:

Ավստրիական հեղինակավոր Raiffeisen Bank International-ի կողմից Յունիբանկը, SWIFT փոխանցումների բարձր որակ ապահովելու համար, արժանացել է «Որակի գերազանցություն» մրցանակին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x