ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայտարարություն Հայբիզնեսբանկի կողմից

02.07.2015

ՙՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ՚ ՓԲԸ անշարժ և շարժական գույք գնահատող անկախ ընկերությունների հետ համագործակցելու նպատակով հայտարարում է մրցույթ:  
 Մրցույթին մասնակցել ցանկացող Անկախ գնահատող ընկերությունները կարող են մրցութային դիմում-հայտերը պահանջվող փաստաթղթերի հետ միասին փակ ծրարներով, վերջիններիս վրա նշելով ուղարկող (Մրցույթի մասնակից) և ստացող (Մրցույթի կազմակերպիչ) կազմակերպությունների հասցեները և ամբողջական անվանումները և կատարելով գրառում` ՙՄրցութային հանձնաժողովին՚, մինչև 2015 թվականի հուլիսի 15-ը յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 09:15-16:45, ներկայացնել Բանկի գտնվելու վայր` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 48 հասցեով:
 Մրցույթի արդյունքների վերաբերյալ բոլոր մասնակիցները կտեղեկացվեն մինչև 2015 թվականի հուլիսի 27-ը:
 Տեղեկությունների համար զանգահարել Կորպորատիվ բիզնեսի զարգացման վարչություն (010) 59 20 17 հեռախոսահամարով:
 Մրցույթի համար պահանջվող փաստաթղթերի ցանկ
1.Դիմում
2.Կանոնադրության պատճեն` լրացումներով և փոփոխություններով.
3.Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը.
4.Ընկերության ՀՎՀՀ.
5.Գնահատման գործունեության իրականացման լիցենզիայի պատճեն (առկայության դեպքում).
6.Նախորդ հաշվետու ֆինանսական տարվա` հարկային մարմինների կողմից հաստատվող հաշվետվություններ.
7.Նախորդ 1 (մեկ) տարվա ընթացքում գույքի գնահատման (վերագնահատման) կատարված աշխատանքների ցանկ.
8.Գնահատող ընկերության հաստիքացուցակում ներառված գնահատողների ցուցակ և նրանց որակավորման վկայականների պատճենները.
9.Վերջին հաշվետու ամսվա դրությամբ հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք.
10.Գնահատման տիպային պայմանագրերի և գնահատման եզրակացությունների օրինակներ.
11.Ընկերության մասնաճյուղերի ցանկ.
12.Տեղեկանք այլ բանկերի և ֆինանսական կազմակերպությունների հետ համագործակցության վերաբերյալ.
13.Մատուցվող ծառայությունների և սպասարկման սակագների ցանկ.
14.Այլ փաստաթղթեր` ըստ անհրաժեշտության:
 
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջներ
Գնահատման գործունեության իրականացման առնվազն 3 (երեք) տարվա փորձ ՀՀ-ում, գնահատման գործունեության իրականացման առնվազն 1 (մեկ) տարվա փորձ ԼՂՀ-ում.
Անկախ գնահատող ընկերությունում նվազագույնը 1 (մեկ) լիցենզավորված գնահատողի առկայություն.
Անկախ գնահատող ընկերությունը և/կամ նրա հետ փոխկապակցված անձը պետք է պատրաստակամ լինի համագործակցության ողջ ժամանակահատվածի ընթացքում Բանկում ներդնել Բանկի վարչության կողմից սահմանված գումարի չափով ժամկետային ավանդ (ավանդը դիտարկվում է որպես համագործակցության ապահովության միջոց): Սահմանված նվազագույն գումարի չափը պետք է միասնական լինի բոլոր գնահատող ընկերությունների համար.
Համագործակցության ընթացքում այս պահանջի խախտման դեպքում` Բանկը կարող է տվյալ Անկախ գնահատող ընկերությանը ժամանակավորապես հանել Բանկի հետ համագործակցող Անկախ գնահատող ընկերությունների ցանկից.
Անկախ գնահատող ընկերության կողմից գույքի գնահատման հնարավորություն ՀՀ և ԼՂՀ ողջ տարածքում: ԼՂՀ-ում գրանցված անկախ գնահատողների համար սահմանվում է գնահատման հնարավորություն ԼՂՀ ողջ տարածքում.
Բանկերի կամ այլ ֆինանսական հաստատությունների հետ համագործակցության փորձ.
Բանկի կողմից գրավ ընդունվող գույքի գնահատման վճարների ընդունման նպատակով Բանկում Անկախ գնահատող ընկերության կողմից առանձին հաշվի բացում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x