ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Շրջանառության մեջ են մտնում 50 դրամ արժեքով հիշատակային մետաղադրամներ

25.06.2012

Հունիսի 25-ից շրջանառության մեջ են մտնում 50 դրամ անվանական արժեքով Հայաստանի մարզերին եւ Երեւան քաղաքին նվիրված 2012 թ. թողարկման ՀՀ  շրջանառու հիշատակային մետաղադրամները:

 Մետաղադրամները ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքներով՝ փողով արտահայտված բոլոր պարտավորությունների դիմաց: 

50 դրամ անվանական արժեքով 2003 թ. թողարկման ՀՀ մետաղադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների եւ շրջանառության պայմանների փոփոխության:
 
Կենտրոնական բանկը թողարկել է 11 տեսակի 50 դրամ անվանական արժեքով շրջանառու հիշատակային մետաղադրամներ` նվիրված Հայաստանի Հանրապետության 10 մարզերին եւ  ք. Երևանին:
 
Մետաղադրամների դիմերեսի կենտրոնում պատկերված են.

- Տավուշի բերդը` նվիրված Տավուշի մարզին;
- Գառնու հեթանոսական տաճարը` նվիրված  Կոտայքի մարզին;
- Սեւանի թերակղզին` նվիրված Գեղարքունիքի մարզին;
- Հաղպատի եկեղեցական համալիրը` նվիրված Լոռու մարզին;
- Ֆայտոն` նվիրված Շիրակի մարզին;
- Սյունիքի դարպասները` նվիրված Սյունիքի մարզին;
- Խոր Վիրապը Արարատի պատկերի ներքո` նվիրված Արարատի մարզին;
- Քարայծ`  նվիրված Վայոց Ձորի մարզին;
- Բյուրականի աստղադիտարանը` նվիրված Արագածոտնի մարզին;
- Սարդարապատը` նվիրված Արմավիրի մարզին; 
- Սասունցի Դավթի արձանը երկաթգծի կայարանի շենքի պատկերի ներքո` նվիրված Երեւան քաղաքին:

Մետաղադրամների դարձերեսի կենտրոնում շրջանառու հիշատակային մետաղադրամի անվանական արժեքն է` «50 դրամ», իսկ շրջագծով` զարդանախշեր:     

Շրջանառու հիշատակային մետաղադրամները հատվել են Ֆինլանդիայի դրամահատարանում:  Տպաքանակը` 60 000 հատ յուրաքանչյուր տեսակից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x