ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Դավիթ Հարությունյանի բացահայտումը ՀԷՑ-ի ու էլէներգիայի գնի վերաբերյալ

30.06.2015

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը մեկնաբանել է ՀԷՑ-ի եւ էլեկտրաէներգիայի թանկացման շուրջ ստեղծված իրավիճակը, անդրադարձել նախատեսվող աուդիտին: Նրա մեկնաբանությունը մի տեսակ աննկատ մնաց Երեւանում ծավալված իրադարձությունների ֆոնին, սակայն բացահայտեց մի խիստ էական հանգամանք:
«Կառավարման լավ կամ վատ լինելը ուղղակիորեն չի ազդում սակագնի վրա: … Կան երևույթներ, որոնք անխուսափելի են, այլ խնդիր է, թե ինչքանով է ճշգրիտ հաշվարկված այս ավելացումը, և ինչքանով է վստահելի այն պնդումը, որ այդ ամենի մեջ հաշվարկված չեն այն չարաշահումները, որ առկա են, վատ կառավարումը և այլն: Ես ամբողջովին դրանում համոզված եմ, բայց դրանում պետք է համոզված լինի նաև բնակչությունը», ասել է նա:
Դավիթ Հարությունյանն այսպիսով հայտարարում է, որ ՀԷՑ-ի վատ կառավարումը, չարաշահումները հաշվարկված չեն սակագնում, չեն ազդում սակագնի վրա:
ՀԷՑ-ի ներկայացրած թանկացման հայտից պարզվեց, որ ցանցերն անհամարժեք ու շռայլ ծախսեր են կատարում: Մամուլի բազմաթիվ բացահայտումներից ու ուսումնասիրություններից պարզվեց նաեւ, որ այդ ծախսերի ու շռայլումների հասցեատերը Հայաստանի իշխող համակարգի տարբեր սեգմենտներն են: Այսինքն, ՀԷՑ-ը մի մեծ կերակրատաշտ է, որն իշխող համակարգը քվոտավորել է իր մեջ: Հայտնի է, որ այս քվոտաների տերերը չեն վճարում իրենց տներում ու բիզնեսներում սպառվող ահռելի ծավալի էլէներգիայի համար, բացի այդ, գնումների միջոցով մեծ գումարներ են դուրս գրվում , որոնք պատահական մարդկանց չեն գնում: Եվ այս ամենի համար վճարում է շարքային սպառողը:
Ի դեպ, ՀԷՑ տխրահռչակ տնօրեն Եվգենի Բիբինը վերջին շրջանում մի քանի անգամ ակնարկել է այս մասին: Իսկ ՀՀ վարչապետ աշխատող Հովիկ Աբրահամյանն իրեն բնորոշ անկեղծությամբ հայտարարել է, որ կառավարությանն առաջին հերթին մտահոգում է ՀԷՑ-ի շահույթի ապահովումը:

Նյութի աղբյուր՝ lragir.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x