ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ Բանկը աջակցել է սահմանափակ կարողություններով երեխաներին

26.06.2015

Հավատարիմ մնալով իր սոցիալական պատասխանատվությանը` ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է բարեգործական ծրագրեր իրականացնել: Դրանցից մեկը մանկական ուղեղային կաթվածով հիվանդ 9 տարեկան Արտակ և Արսեն զույգ եղբայրներին աջակցությունն է:

ՎՏԲ-Հայաստան Բանկի առաջին հանդիպումը եղբայրներին կայացավ 2014թ.-ի ամռանը Ստեփանավանի «Էլեն» հանգստյան տանը մանկական ներառական ճամբարի բացմանը: Ավելի ուշ բանկն արձագանքեց «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության ննախագահ Նարինե Մանուկյանի կոչին օգնել զույգ եղբայրներին:

Նրանց բարեհաջող վիրահատեցին Երևանի «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում, որից հետո նրանք աստիճանաբար վերադառնում են լիարժեք կյանքի: Վերականգնողական ողջ ընթացքում բանկը երեխաների կողքին է և ապահովում է նրանց անհրաժեշտ ամեն ինչով:

Իր բարեգործական գործունեությունում ՎՏԲ-ն հիմնվում է կարիքավորներին հասցեագրված օգնություն ցուցաբերելու վրա` նախապատվությունը տալով մանկական հաստատություններին: 2012թ.-ից բանկն ամենամյա աջակցություն էր ցուցաբերում Ստեփանավանում գտնվող «Էլեն» հանգստյան տանը: Ճամբարը անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու նպատակով Բանկն իրականացրել է հանգստյան տան վերանորոգումը, բարեկարգել քոթեջներն ու հանգստյան տան տարածքը` հաշմանդամի սայլակներով երեխաների տեղաշարժը պարզեցնելու համար, կազմակերպում է տոնական միջոցառումներ  երեխաների համար: Բանկի աշխատակիցները պարբերաբար մասնակցում են երեխաների համար անցկացվող բարեգործական դրամահավաքին:

ՎՏԲ-Հայաստան Բանկը տոնական միջոցառումներ է կազմակերպում նաև օնկոլոգիական հիվանդություններ ունեցող, ինչպես նաև Գավառի մանկատան  երեխաների համար: Այս տարի բանկը սահմանափակ կարողություններով երեխաների համար հարմարեցված ժամանցային կենտրոնում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ տոն էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող և անապահով ընտանիքների երեխաների համար:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x