ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայբիզնեսբանկն ամփոփեց <<Երազանքների ամիս>> ակցիան

26.06.2015

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՆ ամփոփեց այս տարի մարտի 8-ից մինչև ապրիլի 7-ն անցկացված ՙԵրազանքների ամիս՚ ակցիան՝ իրականացնելով ակցիայի մասնակիցներից շատերի ցանկությունները:
Ակցիայի ընթացքում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿՈՒՄ ավանդ ներդրած կամ պլաստիկ քարտ ձեռքբերած հաճախորդները հնարավորություն էին ստացել լրացնելու ՙԵրազանքների թերթիկ՚՝ գրելով իրենց  ցանկությունները:
…Հեռուստացույց, կենցաղային տեխնիկա, ոսկու ձուլակտորներ, սմարտ հեռախոս, հեծանիվ, ուղեգրեր դեպի Տաթև ու Ջերմուկ, 100 վարդերից ծաղկեփունջ և բազմաթիվ այլ նվերներ: Թվարկվածները բազմաթիվ նվերներից մի քանիսն էին, որոնք ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ կողմից տրվեցին ՙԵրազանքների ամիս՚ ակցիայի մրցանակակիրներին:
ՙԵրազանքների թերթիկներից՚ առանձնանում էին նաև հաճախորդների բարի կամքը դրսևորող ցանկություններ, այդ թվում՝ մանկատան երեխաներին աջակցություն ցուցաբերելը:
Հաճախորդներն իրենց շնորհակալությունը հայտնեցին ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻՆ որակյալ բանկային ծառայություններին զուգահեռ նման հաճելի անակնկալներ մատուցելու համար:
Նշենք, որ ՙԵրազանքների ամիս՚ ակցիայի 10 մրցանակակիրներին որոշելու նպատակով ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ նախապես կազմակերպել էր պատահական ընտրություն. պատահական այցելուները թափանցիկ թմբուկի միջից դուրս են բերել այն հաջողակների ՙԵրազանքների թերթիկները՚, ովքեր դարձել են ակցիայի մրցանակակիրներ: Իսկ մնացած նվերները Բանկի կողմից տրվել են այն Հաճախորդներին, ովքեր գրել էին յուրահատուկ և գեղեցիկ ցանկություններ:
Միջոցառման ժամանակ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ շնորհակալագրեր հանձնեց նաև ակցիայի ընթացքում առավել ակտիվություն ցուցաբերած մասնաճյուղերին, ի դեմս՝ կառավարիչներին:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ պատրաստակամորեն շարունակում է զարգացնել իր կողմից մատուցվող ծառայությունները՝ հնարավորին չափով ընդառաջ գնալով իր հաճախորդների ցանկություններին և սպասելիքներին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x