ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայտնի են «Դիջիբիզնես»-ի արդյունքները

25.06.2015

Հունիսի 20-ին` ԴիջիԹեք բիզնես ֆորումի ավարտին, առաջին անգամ անցկացվեց մրցանակաբաշխություն, որը կազմակերպվել էր Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ):  «Դիջիբիզնես»  մրցանակը տարբեր անվանակարգերով շնորհվել է ոչ ՏՏ ոլորտի ընկերությունների, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են ՏՏ լուծումներ: Մրցանակաբաշխությունը նպատակ ունի շահագրգռել տեխնոլոգիաներ ներդնող ընկերություններին և ներկայացնել հասարակությանը: Բացի այդ, վերջիններս նաև լավագույն օրինակ կլինեն իրենց գործընկերների համար։ «Դիջիբիզնես» մրցանակի անվանակարգերն ու մրցանակի արժանացած ընկերություններն են.
    Տարվա նորարար ընկերություն՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ
    ՏՏ լուծումների լավագույն կիրառումը հաճախորդների սպասարկման ոլորտում՝ «Իդեալ համակարգ» խանութ-սրահների ցանց
    ՏՏ լուծումների լավագույն կիրառումն արտադրության ոլորտում՝ «Նատֆուդ» ընկերություն
    ՏՏ ոլորտների լավագույն կիրառումը լոգիստիկայի բնագավառում՝ «Ուրբան լոջիստիկ սերվիսիս» ընկերություն
    Լավագույն էլեկտրոնային առևտրի բիզնես՝ menu.am
    Լավագույն առցանց ներկայություն` «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերություն
    Տարվա ՏՏ ղեկավար՝ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկի ՏՏ վարչության զարգացման պետ Արմեն Մելքումյան
    Տարվա տեխնոլոգիական նախագիծ՝ «Կոնվերս Բանկ»  մոբայլ վճարումների համակարգ ներդնելու համար։
 «Դիջիբիզնես» մրցանակի հանձնման արարողությունը կատարվեց ԻՏՁՄ վարչության անդամների և ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչների կողմից։
Նշենք, որ 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումն այս տարի մեկնարկել էր  հունիսի 19-ին: Երկօրյա բիզնես ֆորումն իրականացվում է ՀՀ վարչապետի աջակցութամբ և կազմակերպվում ԻՏՁՄ-ի կողմից: Բիզնես ֆորումի պաշտոնական բացման արարողությանը մասնակցում էին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը և այլ պաշտոնական անձիք:
«Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող տեխնոլոգիական ֆորումը լավագույն հարթակն է բիզնեսի և տնտեսության այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի նպատակն է նպաստել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել հայաստանյան և միջազգային ընկերությունների ՏՀՏ ապրանքներ և ծառայություններ, որոնք նախատեսված են տնտեսության այլ ճյուղերի արդիականացման համար:
Այս տարի ֆորումին մասնակցել են հայաստանյան ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ բնագավառները ներկայացնող ընկերություններ, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ, որոնց թիվը հասնում է շուրջ 70-ի: Բիզնես ֆորումը ներառում էր ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ հետևյալ թեմաներով`
•    Էլեկտրոնային կառավարում
•    Բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար
•    Տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար
•    Տեխնոլոգիական լուծումներ գյուղատնտեսության ոլորտի համար
•    Տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար
•    ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում
•    Կիբեր անվտանգություն. մարտահրավերները և լուծումները


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x