ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք բանկը տեղեկացնում է

25.06.2015

Անելիք Բանկի հաճախորդներն այսուհետ հնարավորություն ունեն Telcell® վճարային համակարգի ինքնասպասարկման տերմինալների և ստացիոնար մասնաճյուղերի միջոցով իրականացնել քարտային և ընթացիկ հաշիվների համալրում:
Իրականացված տեխնիկական ինտեգրումը Բանկի հաճախորդներին հնարավորություն է տալիս օգտվել Telcell® վճարային համակարգի ինքնասպասարկման առավելություններից` կատարելով գործարքներ ցանկացած վայրից, որտեղ տեղադրված է վճարային տերմինալ, շաբաթվա բոլոր օրերին և առանց ժամային սահմանափակման:
«Անելիք Բանկը մշտապես ձգտում է առաջարկել իր հաճախորդներին առավել հարմար և նորարարական բանկային ծառայություններ, որոնք օգնում են անտեսել տարածությունն ու ժամանակ խնայել: Բանկային ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է մուտք գործել ինքնասպասարկման տերմինալների «Բանկեր և ՈՒՎԿ-ներ» բաժին, այնուհետև «Անելիք» ենթաբաժնում ընտրել ծառայությունը և կատարել համապատասխան վճարում»,- ասել է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և նշել, որ Telcell® վճարային համակարգի հետ համագործակցության շնորհիվ Բանկի ծառայությունները հաճախորդների համար դարձել են առավել հասանելի և մատչելի:
«Մենք վստահ ենք, որ Անելիք Բանկի հաճախորդները կգնահատեն մեր ընկերության տերմինալների միջոցով հաշիվների համալրման պարզությունն ու հարմարավետությունը, իսկ Անելիք Բանկը` դրամական միջոցների ընդունման ամբողջովին ավտոմատացված Telcell® համակարգի առավելությունները»,- նշել է «Թել-Սել» ՓԲԸ բիզնեսի զարգացման վարչության պետ Արթուր Խաչատուրյանը, մեկնաբանելով Անելիք Բանկի հետ համագործակցության սկիզբը:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի և «Թել-Սել» ՓԲԸ–ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել համապատասխանաբար http://www.anelik.am/ և http://tel-cell.am/am/ էլեկտրոնային կայքեր:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x