ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ ամփոփեց 2014թ. արդյունքները

20.06.2015

2014թ. ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ համար նշանավորվեց կարևոր ձեռքբերումներով, որակական դրական տեղաշարժերով և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության խորացմամբ և ընդլայնմամբ:

Հաշվետու տարվա հիշարժան իրադարձություններից նշանակալի են հետևյալները.

Ասիական Զարգացման Բանկը Առևտրի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ին շնորհեց Հայաստանում առաջատար գործընկեր բանկ մրցանակ:
2014թ.-ին բանկի զարգացման առանցքային ցուցանիշները 2013թ.-ի նկատմամբ, աճել են.

Ընդամենը ակտիվներ 23.9%-ով,
Հաճախորդներին տրված վարկեր 27.9%-ով,
Հաճախորդների նկատմամբ պարտավորություններ 29.6%-ով,
որից

Ժամկետային ավանդներ 22.3%-ով,
Ցպահանջ ավանդներ 31.4%-ով,
Ընդհանուր կապիտալ 0.1%-ով,
Շահույթ 14.0%-ով,
Հաճախորդներ 7.8%-ով:
Հաշվետու տարում ներդրված նոր ծառայություններից առանձնանում են. բնակարանային միկրովարկերի և էներգաարդյունավետ վերանորոգման վարկերի տրամադրումը, կամավոր կուտակային ավանդի և հարմար-նոր ավանդի պրոդուկտների ներդրումը, VISA probono բարեգործական քարտերի թողարկումը (յուրաքանչյուր քարտի տարեկան սպասարկման վարձի 50%-ը և յուրաքանչյուր անկանխիկ գործարքից 0.3%-ը փոխանցվում է բարեգործության, որի ուղղությունն ընտրում են հենց իրենք՝ քարտատերերը):

Շուկայում բանկի ունեցած դիրքի կայունության, հաճախորդների համար վստահելի գործընկերոջ համբավի գերակայության և բանկի նկատմամբ հաճախորդների վստահության շարունակական աճի մասին է վկայում հաշվետու տարվա ընթացքում ինչպես ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների 22.3%-ով, այնպես էլ բանկի ակտիվ գործող հաճախորդների թվաքանակի 7.8%-ով աճը՝ որի արդյունքում բանկի հաճախորդների թիվը կազմել է մոտ 133.4 հազ. հաճախորդ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x