ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԴիջիԹեք բիզնես ֆորումին մասնակցում են շուրջ 70 ընկերություն

20.06.2015

Հունիսի 19-ին  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում մեկնարկում է 8-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Երկօրյա ֆորումն անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից:
ԻՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշում է. «ԴիջիԹեք բիզնես ֆորումն առանձնակի կարևոր միջոցառում է: Այն մի հարթակ է ՏՏ ոլորտի և բիզնեսի այլ ճյուղերի երկխոսության համար: Ֆորումի շրջանակներում ՏՏ ընկերությունները ներկայացնում են իրենց կողմից առաջարկվող տեխնոլոգիական լուծումները, միաժամանակ ծանոթանում բիզնես ոլորտի կարիքներին»:
Խոսելով այն մասին, որ ՏՏ լուծումները դժվարությամբ մուտք գործում տնտեսության  այլ ոլորտներ, ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանն առանձնացնում է երեք հիմնական պատճառ. «Առաջինը՝ տեխնոլոգիաների ներդրումը պահանջում է որոշակի ռիսկեր, ուստի որոշ ընկերություններ, ռիսկերը գնահատելով, զգուշավոր են մոտենում ՏՏ ներդրումներին: Բացի այդ, ոչ բոլոր ընկերություններն են պատրաստ ներդրումներ կատարել: Երրորդ և հիմնական պատճառը՝ դա էլեկտրոնային գրագիտության պակասն է, որը մեր երկրում, ցավոք, արդիական է: Նույնիսկ շրջանավարտներն ուսուցման ընթացքում համապաստասխան գրագիտություն ձեռք չեն բերում և ընտրում են վերապատրաստման ճանապարհը»:
Արդեն երկրորդ տարին է, ինչ Կոնվերս բանկը հովանավորում է բիզնես ֆորումը: «Անցյալ տարի Կոնվերս բանկը ներկայացնում էր Հայաստանում առաջին անգամ կիրառվող մոբայլ բենքինգի և մոբայլ առևտրի լուծումները: Այս տարի մենք արդեն կներկայացնենք այդ լուծումներիի առաջընթացը»,- ասաց Կոնվերս բանկի Ռազմավարական և բիզնես զարգազման վարչության պետ Րաֆֆի Քասարջյանը:
Տեխնոլոգիական ֆորումին  մասնակցում են շուրջ 70 ընկերություններ՝  ՏՏ ոլորտի  և բիզնեսի այլ բնագավառներից, ինչպես նաև պետական կառավարման ոլորտի կազմակերպություններ:  Մասնավորապես՝ միջոցառման հովանավոր «Կոնվերս բանկ», գործընկերներ  «Ֆորում բիզնես կենտրոն», «Ռոսգոսստրախ Արմենիա», «VX Soft», տեխնիկական գործընկեր՝ «Արմենթել»  «Բիլայն» ապրանքանիշով,  ինչպես նաև  ՀՀ Առողջապահության, Արդարադատության և Ֆինանսների նախարարություններ, ՀՀ Կենտրոնական բանկ, «Արդշինբանկ», «Ամերիաբանկ», «ԱյՅուՆեթվորքս», «Ինստիգեյթ», «Օրակլ Արմենիա», «Սիքյուջի», «Լայմ Տեխ», «Zangi Livecome», «ԷԿԵՆԳ», «Էլեկտրոնային կառավարում. Էստոնիա», «Նասդաք Օէմէքս Արմենիա», «Յուքոմ», «Յունիդո»
 

 (ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպություն), «Բրիտանական խորհուրդ», «Հայաստանի ամերիկյան համալսարան» և այլ ընկերություններ: Նշենք նաև, որ մասնակիցների ցանկում կան նաև ընկերություններ, որոնք ֆորումին մասնակցում են արտոնյալ պայմաններով:
Բիզնես ֆորումը ներառում է ցուցահանդեսային մաս և մասնագիտական քննարկումներ հետևյալ թեմաներով՝
    Բիզնեսի աջակցման ծառայություններ ՏՏ ոլորտի համար
    Տեխնոլոգիական լուծումներ ֆինանսաբանկային ոլորտի համար
    Էլեկտրոնային կառավարում  
    Տեխնոլոգիաները կանաչ տնտեսության համար
    Տեխնոլոգիական գյուղատնտեսության ոլորտի համար
    ՏՀՏ և նորարարական տեխնոլոգիաները բժշկության և առողջապահության ոլորտում
    Կիբեր անվտանգություն
Երկօրյա ֆորումի ավարտն անակնկալներով է լինելու: Հունիսի 20-ին առաջին անգամ ֆորումի շրջանակներում տեղի կունենա մրցանակաբաշխություն: «Դիջիբիզնես» անունը կրող մրցանակը տարբեր անվանակարգերով կշնորհվի ոչ ՏՏ ոլորտի 10 այնպիսի ընկերությունների, որոնք իրենց գործունեության մեջ հաջողությամբ կիրառում են առաջատար տեխնոլոգիական լուծումներ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x