ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ռուսաստանի ակտիվները կալանքի տակ են դրվել Ֆրանսիայում

18.06.2015

Forbes պարբերականի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին բաժնետերերը հասել են նրան, որ Ֆրանսիայի տարածքում կալանք դրվի Ռուսաստանի ակտիվների վրա: Նախօրեին հայտնի է դարձել, որ ռուսական գույքը՝ բացառությամբ դիվանագիտականի, կալանքի տակ է դրվել Բելգիայում:

Դա իրականացվել է 2014 թվականի հուլիսին Հաագայի դատարանի կայացրած որոշման համաձայն, որը Ռուսաստանին պարտավորեցրել է «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին բաժնետերերին վճարել 50 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ նավթային ընկերության ակտիվները բռնագրավելու համար:

Ֆրանսիայում ռուսական գույքի վրա կալանք դնելու մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Ռուսաստանի նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը: «Մենք վիճարկելու ենք Ֆրանսիայի ու Բելգիայի, բոլոր երկրների մասով այդ որոշումները: Ինչ վերաբերում է Հաագայի դատարանի որոշման իրագործմանը, ապա կարծում ենք, որ այնտեղ թույլ են տրվել մի շարք իրավական անճշտություններ, ինչի համար էլ մենք բնականաբար բողոքարկելու ենք»,- ասել է նա:

Նյութի աղբյուր՝ 1in.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x