ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ՀԺ». Ինչի՞ կհանգեցնի հոսանքի թանկացումը.

17.06.2015

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ինչի՞ կհանգեցնի այս թանկացումը: Ամենապարզ հաշվարկներով, միջին հայաստանյան ընտանիքը սակագնի բարձրացման հետեւանքով տարեկան մոտ 50 հազար դրամ լրացուցիչ գումար կվճարի սպառած էլէներգիայի դիմաց: Կան պաշտոնական վիճակագրական տվյալներ այն մասին, թե ինչպես է սակագնի բարձրացումը ազդում գնաճի վրա: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հետազոտությունների, անցած տարի, երբ էլէներգիան թանկացավ մոտ 11 տոկոսով, դրա ուղղակի ազդեցությունը գնաճի ցուցանիշի վրա կազմել էր 0.53 տոկոս: Բայց սա ուղղակի ազդեցությունն է: Կա նաեւ անուղղակի ազդեցություն: Էլէներգիայի թանկացումը հանգեցնելու է շատ ու շատ այլ ապրանքների եւ ծառայությունների թանկացմանը: Ընդ որում այս անգամ էլէներգիան թանկանում է ոչ թե 11 տոկոսով, ինչպես անցած տարի, այլ ավելի քան 16 տոկոսով:

Ըստ ԿԲ-ի վերջերս արած կանխատեսումների, ընդհանուր առմամբ էլէներգիայի թանկացումը կհագեցնի լրացուցիչ մինչեւ 1.5 տոկոս գնաճի: Սակայն սա, թերեւս, լավատեսական սպասումներ են։ ՀՀ բնակչության գնողունակության նվազումը, որը արձանագրվել է պաշտոնապես, էլէներգիայի թանկացման պատճառով էլ ավելի է նվազելու: Սա հանգեցնելու է ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի նվազման: Սա էլ իր հերթին բերելու է միավոր արտադրանքի ինքնարժեքի բարձրացման, աշխատատեղերի կրճատման, եկամուտների նվազման: Պատրաստի բանաձեւեր չկան, թե էլէներգիայի թանկացումը տվյալ պահին, տնտեսական տվյալ իրավիճակում ինչ սոցիալ-տնտեսական հետեւանքներ կունենա: Բայց որ այդ հետեւանքները երկարաժամկետ հեռանկարում կլինեն խիստ բացասական, թերեւս կասկածի տեղիք չի տալիս: Բայց ամենասարսափելին այն է, որ առաջիկա մեկ-երկու տարիներին կրկին անհրաժեշտություն է առաջանալու էականորեն բարձրացնել էլէներգիայի սակագինը, եւ սա նույնպես կասկածից վեր է»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x