ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արարատբանկը հայտարարեց արժեկտրոնային պարտատոմսերի 9-րդ թողարկման մասին

12.06.2015

Այսօր` հունիսի 12-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ”  ֆոնդային բորսայում հայտարարվեց  ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ արժեկտրոնային պարտատոմսերի 9-րդ թողարկման մասին: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը ներկայացնելով պարտատոմսերի նախորդ  թողարկումների արդյունքները` նշեց, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` այս անգամ ևս առաջարկում է  դոլարային  պարտատոմսեր:  Բանկի կողմից թողարկված պարտատոմսերով  2014թ.-ին կատարվել են շուրջ 188 գործարք 500 մլն դրամ ծավալով:

 Բանկի գործադիր տնօրենի տեղակալն անդրադառնալով նոր պարտատոմսերի  թողարկմանը նշեց, որ թողարկվել է 80.000 անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7,25 տոկոս տարեկան տոկոսադրույքով  և 3 տարի շրջանառության ժամկետով: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է հունիսի 15-ից մինչև  հունիսի 26-ը` բաժանորդագրության միջոցով:  

Պարտատոմսերը  ցուցակվելու են “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ”  ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով: Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի,  կնքել համապատասխան ռեպո գործարքներ:  Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն  եռամսյակը մեկ անգամ։

Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ պարտատոմսերի գնման համար կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x