ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկը ներդրել է նոր քարտային վարկատեսակ

12.06.2015

Անելիք Բանկն իր ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր մատչելի քարտային վարկատեսակ «Պարզ-Արագ Ունիվերսալ», որի դեպքում վարկ կարելի է ստանալ առանց եկամուտը հավաստող փաստաթղթերի և առանց գրավադրման։ Այս վարկատեսակով մինչև 2,500 ԱՄՆ դոլար կամ եվրո գումարի չափով և մինչև 4 տարի մարման ժամկետով վարկերի տրամադրման ժամանակ չի պահանջվում նաև երաշխավոր։  

«Պայմաններն այլ են երաշխավոր ներկայացնող վարկառուների համար`մինչև 3,500 ԱՄՆ դոլար կամ եվրո և մինչև 5 տարի մարման ժամկետ»,- տեղեկացրել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը, նշելով, որ Բանկի «Պարզ-Արագ» վարկատեսակները բավական մեծ պահանջարկ ունեն հայկական բանկային շուկայում, իսկ այս վարակատեսակն իր մեջ ներառում է բոլոր այն առավելությունները, որոնք առկա էին Անելիք Բանկի «Պարզ-Արագ Էքստրա» և «Պարզ-Արագ Պրոգրես» վարկատեսակների դեպքում։ «Ավելին, նոր վարկատեսակի դեպքում, առավել մատչելի են դարձել վարկավորման պայմանները և մեծացվել է վարկավորման առավելագույն գումարի չափը»,- ասել է Ա. Մարտիրոսյանն ավելացնելով, որ Անելիք Բանկը շարունակելով իր 25-ամյակի կապակցությամբ պատրաստած անակնկալների շարքը  հետագայում ևս նորացնելու է մանրածախ պրոդուկտների տեսականին` դրանց պայմանները դարձնելով ավելի «Պարզ և Արագ»:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x