ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը ներդրել է նոր վարկատեսակներ

12.06.2015


«ԿԱՄՈՒՐՋ» վարկային կազմակերպությունը Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ ծրագրով այսուհետ կտրամադրի մատչելի բիզնես վարկեր՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում միկրո, փոքր և միջին ձեռներեցության զարգացմանը: Ծրագրի շրջանակներում Ընկերությունը առանձնահատուկ կխրախուսի ձեռներեցությամբ զբաղվող կանանց:

«Ասիական Զարգացման Բանկի հետ համատեղ իրականացվող ծրագիրը մեզ հնարավորություն ընձեռեց ներդնել նոր և հասանելի «ԳՈՐԾԱՐԱՐ» և «Ձեռնարկատիրական ՄԻԿՐՈվարկ» բիզնես վարկատեսակները: Նոր վարկատեսակները, ինչպես  «ԿԱՄՈՒՐՋ»-ի կողմից ներկայացված  մնացած պրոդուկտները, առավելագույնս հաշվի են առնում մեր հաճախորդների կարիքներն ու պահանջմունքները: «ԳՈՐԾԱՐԱՐ» և «Ձեռնարկատիրական ՄԻԿՐՈվարկ» բիզնես վարկատեսակները տրամադրվում են ՀՀ դրամով՝ ընդամենը 14% տոկոսադրույքով և նախատեսում են արտոնյալ՝ դադարի ժամկետներ, որոնք թույլ են տալիս հաճախորդներին վարկի գումարի մարումներն իրականացնել անհատական ժամանակացույցով՝ հարմարեցված իրենց բիզնեսի սեզոնայնությանը», - նշեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ-միկրովարկավորման բլոկի ղեկավար Արփինե Արշակյանը:
«Ծրագրի շրջանակներում, վարկատեսակների տրամադրման գործընթացը հեշտացնելու, ճշգրիտ թիրախավորում կատարելու նպատակով, մենք` Ասիական Զարգացման Բանկի համապատասխան մասնագետների հետ համատեղ, մշակել ենք ուղեցույց, որը կօգնի մեր վարկային մասնագետներին օպտիմիզացնել վարկի տրամադրման գործընթացը:
Վստահ եմ, որ այս նոր վարկատեսակները ոչ միայն կխթանեն մեր երկրում ձեռներեցության զարգացմանը և կանանց ներգրավվածությանը միկրո, փոքր և միջին ձեռներեցության ոլորտում, այլև, ունենալով բնապահպանական և սոցիալական բաղադրիչներ, կնպաստեն շրջակա միջավայրի պաշտպանությանը և սոցիալական խնդիրների լուծմանը», - հավելեց «ԿԱՄՈՒՐՋ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ-միկրովարկավորման բլոկի ղեկավար Արփինե Արշակյանը:        


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x