ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփել է անվճար փոխանցումների ակցիայի արդյունքները

12.06.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկն ամփոփեց իր բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումների թվով երկրորդ ակցիայի արդյունքները, որն անց էր կացվում Visa ընկերության հետ համատեղ սույն թվականի ապրիլի 1-ից մայիսի 31-ը: Համաձայն ակցիայի պայմանների` ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները նշված ժամանակահատվածում հնարավորություն ունեին կատարելու 3 անվճար փոխանցում ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած Visa քարտից ՎՏԲ-Հայաստան Բանկի կամ ցանկացած տեղական բանկի Visa քարտին բանկի 157 բանկոմատների միջոցով: Քարտից քարտ փոխանցումները կատարվում են շուրջօրյա, իսկ փոխանցված գումարը հասանելի է ստացողին հաշված վայրկյանների ընթացքում: Հաճախորդը կարող է չսահմանափակվել ՎՏԲ-Հայաստան Բանկի աշխատանքային ժամերով և մասնաճյուղերի տեղակայմամբ և կատարել քարտից քարտ փոխանցումներ բանկի ոչ աշխատանքային օրերին և ժամերին: Այս ակցիայի արդյունքում քարտից քարտ փոխանցումների ծավալը առաջին ակցիայի արդյունքների համեմատ աճել է մեկուկես անգամ: Փոխանցումները կարելի էր կատարել ՀՀ դրամով, ՌԴ ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով:

Ակցիայի շրջանակից դուրս ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներով քարտից քարտ փոխանցման համար միջնորդավճարը կազմում է 0.2%-1.5%` կախված քարտի տեսակից: Նմանատիպ փոխանցումներ ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերին կարելի է կատարել նաև Հայաստանի, Վրաստանի և ԱՊՀ երկրների այլ բանկերի կողմից թողարկված քարտերից:

Բանկի բանկոմատների միջոցով քարտից քարտ փոխանցումն իրականացնելու համար անհրաժեշտ է`

1) բանկոմատի մենյույում ընտրել փոխանցման ներքոնշյալ տարբերակներից մեկը`
- «Transfers to banks of RA» (փոխանցում ՀՀ բանկերի քարտերին),
- «Transfers to VTB cards» (փոխանցում ՎՏԲ-ի քարտերին),
2) մուտքագրել ստացողի քարտի համարը,
3) ընտրել փոխանցման արժույթը,
4) մուտքագրել ուղարկվող գումարի չափը,
5) հաստատել գործարքը:

Բանկոմատների միջոցով «Քարտից քարտ» ծառայության մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքի «Վճարային քարտեր» բաժնում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x