ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Բանկինգն անհավանական իրավիճակներում» ֆոտո մրցույթ

11.06.2015

  
Մրցույթի մասին


«Ամերիաբանկը հայտարարում է «Բանկինգ անհավանական իրավիճակներում» մրցույթ Facebook.com սոցիալական կայքում գրանցված Բանկի պաշտոնական էջում:


Մրցույթի շրջանակներում Դուք կարող եք ներկայացնել բանկային գործարքներ իրականացնելու Ձեր տարբերակը՝ անհավանական իրավիճակներում։
Լուսանկարում պարտադիր պետք է առկա լինի բանկինգի իրականացման համար օգտագործվող սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ, ինչպես ներկայացվում է ստորև:



Լուսանկարին ներկայացվող պահանջները:
Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած ցանկացած անձ: Մրցույթի մասնակցությունն անվճար է:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Facebook.com սոցիալական կայքում գրանցված Բանկի պաշտոնական էջին անձնական նամակով (PM) ուղարկել 1-5 հատ՝ մինչև 5MB ծավալ ունեցող ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ բավարարող թե' մասնագիտական, թե' սիրողական լուսանկար:
Լուսանկարն ուղարկելիս պարտադիր է նշել ուղարկողի իրական անունը և ազգանունը, անձնագրային նշմանը համապատասխան, ինչպես նաև նրա բջջային հեռախոսահամարը:

Մրցույթի պայմանները
Բոլոր լուսանկարներն անցնում են առաջնային ֆիլտրացիա և առաջին փուլում ստուգվում է նյութերի համապատասխանությունը ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԻՆ:
Եթե լուսանկարը համապատասխանում է նշված պայմաններին, ապա տվյալ նյութերը տեղադրվում են Facebook-ում բացված Բանկի պաշտոնական էջում՝ շաբաթական թողարկումներով:
Մրցույթի արդյունքներով ընտրվում են լավագույն 20 լուսանկարները: Ընդ որում, լուսանկարներից 10-ն ընտրվում են Facebook-ում ՀՀ տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն LIKE հավաքած մասնակիցներից, իսկ մնացած 10-ն ընտրվում են Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքներով:
Վերը նշված պայմաններով ընտրված լավագույն 20 լուսանկարներից հաղթողներն ընտրվում են Բանկի ղեկավարներից և աշխատակիցներից բաղկացած համապատասխան ստեղծագործական խմբի անմիջական քվեարկության արդյունքներով:
Մրցույթի հաղթող է ճանաչվում այն անձը, որի կողմից ներկայացված լուսանկար/ներ/ը կհավաքեն առավելագույն ձայներ:
Մրցույթների հաղթողների անունները կհրապարակվեն Բանկի ինտերնետային կայքում սույն պայմաններով նախատեսված լուսանկարներ ներկայացնելու և like-եր հավաքելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից մեկ աշխատանքային շաբաթ հետո։

Մրցույթը բաց է լուսանկարներ ներկայացնելու համար ս.թ. հունիսի 11-ից (ժամը՝ 00:01-ից) մինչև հուլիսի 2-ը (ժամը՝ 24:00-ն) ներառյալ: Մասնակիցները կարող են շարունակել like-եր հավաքել մինչև հուլիսի 9-ը (ժամը՝ 24:00-ն):

Մրցանակներ
Մրցույթում 1-ին տեղը գրաված լուսանկարի հեղինակը կստանա GoPro Hero 4 Silver խցիկ, իսկ 2-րդ տեղը գրաված լուսանկարի հեղինակը կստանա GoPro Hero 3+ silver խցիկ:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x