ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Խոպանչիներ»-ին կհարկադրեն միջոցներ հատկացնել ՌԴ-ի կենսաթոշակային ֆոնդին

22.06.2012

Ռուսաստանի աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարությունն առաջարկել է երկրի կենսաթոշակային համակարգում ներառել նաև աշխատանքային միգրանտներին, հաղորդում է ռուսական «Ֆինմարկետ»-ը՝ վկայակոչելով կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի՝ կառավարությանն ուղղված կրկնօրինակը։ Նախարարությունում կարծում են, որ կարիք չկա բարձրացնել կենսաթոշակային տարիքը։ Դրա փոխարեն կենսաթոշակային ֆոնդի դեֆիցիտի կրճատման նպատակով առաջարկվում է խստացնել կենսաթոշակների գործող համակարգը, ինչի հաշվին ցուցանիշը հնարավոր կլինի ներկայիս 2,3%-ից նվազեցնել մինչև 0,8%՝ 2020թ․։ Նախարարությունն առաջարկում է նրանում ներառել աշխատանքային միգրանտներին, որոնք անդամավճարներ կհատկացնեն, որը պայմանավորված կլինի ապահովագրական տարվա արժեքից։ Փաստաթուղթը նախատեսում է նաև վաղաժամկետ կենսաթոշակների չեղյալ հայտարարում այն անձանց համար, որոնք չեն ցանկանում լքել այն ձեռնարկությունը, որտեղից նրանց ուղարկել են թոշակի։ Այս երկու միջոցառումների շնորհիվ ՌԴ աշխատանքի և սոցիալական զարգացման նախարարությունը մտադիր է մինչև 2020թ․ խնայել ՀՆԱ-ի 0,95%-ը։ Նախարարությունն առաջարկում է թոշակի անցման ապահովագրական ստաժը ներկայիս 5 տարուց բարձրացնել մինչև 15 տարի։ Նախարարության վստահեցմամբ՝ առաջարկվող միջոցառումների շնորհիվ մինչև 2020թ․ ՌԴ քաղաքացիների կենսաթոշակի կարող է կազմել նրանց աշխատավարձի մոտ 40%-ը։

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x