ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Իրացվող լոլիկի մեծ մասը արհեստականորեն կարմրեցված է

08.06.2015

Վերջին տարիներին մեր քաղաքացիները սկսել են հաճախակի բողոքել գյուղմթերքի՝ հատկապես լոլիկի եւ վարունգի համից ու հոտից: «Ժողովուրդ»-ը պարբերաբար ահազանգեր է ստանում քաղաքացիներից, ովքեր պնդում են, որ տեղական շուկայում իրացվող լոլիկի մեծ մասն արհեստականորեն կարմրեցված է: Նշենք, որ ՀՀ-ում գործող թունաքիմիկատների վաճառքի կետերում ազատ վաճառվում են այնպիսի նյութեր, որոնք հնարավորություն են տալիս գյուղմթերքի աճն արագացնել: Վերջին շրջանում հայ գյուղատնտեսները եւս ակտիվորեն սկսել են կիրառել այդպիսի հավելանյութեր: Այն, որ այսօր տեղական շուկայում ոչ միայն լոլիկը, այլեւ վարունգը արագացված մեթոդներով են աճեցվում, արդեն հայտնի փաստ է: Փոխարենը անհայտ է՝ արդյոք այդ ամբողջ գործընթացը վերահսկվում է պատկան կառույցների կողմից: Նշենք, որ տեղական շուկայում վաճառվում են տարբեր պայմաններում աճեցված լոլիկի բազմաթիվ սորտերի պտուղներ, որոնք իրարից տարբերվում են ոչ միայն ձեւով, չափերով, ամրությամբ, այլեւ պտղի գունավորմամբ: Մի կողմից՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը քաղաքացիներին հավաստիացնում է, որ լոլիկի պտղամսի կանաչ ու դեղին բծերը պայմանավորված չեն բույսերի մշակության ընթացքում արհեստական հավելումների կիրառմամբ, մյուս կողմից՝ «Ժողովուրդ»-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ տեղեկան շուկայում իրացվող լոլիկը թեեւ արտաքինից կարմիր է, բայց ներսից կանաչ է ու խակ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց նաեւ «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ, ով ասաց. «Եթե համացանցում փնտրեք, ապա կհանդիպեք բազմաթիվ հայտարարությունների, որտեղ գովազդվում են գույն տվող նյութերը: Դրանք օգտագործելուց հետո կանաչ լոլիկն անմիջապես կարմրում է: Դա հաստատող տեսանյութեր էլ կան: Բայց թե մեր ներքին շուկայում արդյո՞ք իրացվում է կարմրեցված լոլիկ, ես ինքս ինձ թույլ չեմ տա նման գնահատական տալ: Կարող եմ միայն ասել, որ մեր գյուղմթերքի շուկայում բազմաթիվ խնդիրներ կան: Այն, որ տեղական արտադրանքը շուտ չեն կարմրացնի մեր անհամբեր գյուղացիները, այստեղ երկրորդ կարծիք չկա: Բայց այն, որ տեղական շուկայում նույն գծի վրա վաճառվում է ե՛ւ թուրքական, ե՛ւ տեղական լոլիկը կամ վարունգը, դա բոլորիս է հայտնի: Սակայն այստեղ տարբերակում դրված չէ, վերահսկողություն չկա: Արդեն այն, որ տեղական ու թուրքական գյուղմթերքը դրված են իրար կողքի, եւ մենք՝ սպառողներս, չենք կարողանում դրանք տարբերակել, ցույց է տալիս, թե վերահսկողությունը ինչ մակարդակի վրա է»: Իսկ ՀՀ ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը «ժողովուրդ»-ին շտապեց տեղեկացնել, որ արհեստականորեն կարմրեցված լոլիկը չի կարող վտանգել մարդու առողջությունը: «Դրանք ընդամենը հիբրիդներ են: Չեմ կարծում, որ դա վտանգավոր է, ուղղակի վաղ հասունացնելու խնդիր կա: Դրանք խթանիչներ են, որոնք մարդու առողջությանը չեն վնասի: Այդ նյութն ուղղակի արագ հասունացնում է, բայց համային հատկանիշները չի փոխում»: Ի դեպ, օրեր առաջ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Էջմիածնի տարածաշրջանի գյուղերից մեկի բնակիչը, ով հսկայական ջերմատներ ունի եւ զբաղվում է լոլիկի մշակությամբ, երեք մեծ բեռնատար մեքենայով լոլիկ է արտահանել Ռուսաստանի Դաշնություն: Սակայն այնտեղից լոլիկն անմիջապես հետ է ուղարկվել, քանի որ պարզվել է, որ այն կարմրեցված է եղել: Ագրագյուղացիական միավորում ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանի համոզմամբ, սակայն, նման դեպքերում, երբ որեւէ ապրանքատեսակ հետ է ուղարկվում, խնդիրն ավելի լուրջ է լինում. «Եթե նման բան իրականում եղել է, ապա դա հնարավոր է՝ կապված լինի թույլատրվածից մեծ քանակի նիտրատների հետ»,- նշեց Բերբերյանը: Իսկ, ահա, «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը հիշեցրեց, որ արտահնման համար պետք է սերտիֆիկատ ունենալ: Նրա խոսքով՝ շատ են դեպքերը, երբ անհատը գյուղմթերք է արտահանում, որն անմիջապես հետ է ուղարկվում, քանի որ ռուսական կողմն առանց արտահանման սերտիֆիկատի այն չի ընդունում: Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը դիմեց նաեւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն եւ հետաքրքրվեց՝ այս ընթացքում ՍԱՊԾ-ն տեղական շուկայում իրացվող լոլիկի որակի վերահսկողություն իրականացրե՞լ է, թե՞ ոչ: Մեր հարցմանն ի պատասխան՝ ՍԱՊԾ մամուլի խոսնակ Նուարդ Առաքելյանը հայտնեց. «Տեղում ստուգում ենք պտուղ-բանջարեղենի նիտրատների մնացորդային նյութերի քանակը: Նաեւ պարբերաբար մոնիտորինգ-փորձաքննություն է անցկացվում դաշտերում»: Իսկ «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե Հայաստանից արտահանելու դեպքում ՍԱՊԾ-ն գյուղմթերքը լաբորատոր փորձաքննության ենթարկո՞ւմ է, թե՞ ոչ, մամուլի խոսնակը պատասխանեց. «Արտահանման դեպքում ֆիտոսանիտարական ստուգում ենք անցկացնում՝ հիվանդությունների, վնասատուների բացահայտման հետ կապված»: Ն. Առաքելյանը նաեւ տեղեկացրեց, որ այս ընթացքում ՀՀ-ից արտահանվել է որոշակի քանակությամբ լոլիկ, սակայն հետ վերադարձ չի եղել:

Նյութի աղբյուրը՝ armlur.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x