ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կուտակեք ազատ դրամական միջոցներ և ցանկացած պահի անարգել տնօրինեք դրանք

05.06.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկում հնարավոր է ձեռնտու պայմաններով անդընդմեջ կուտակել ազատ դրամական միջոցներ և ցանկացած պահի անարգել տնօրինել դրանք: Բանկն առաջարկում է հաճախորդներին բացել կուտակային հաշիվ տարեկան մինչև 8% տոկոսադրույքով, կատարել անսահմանափակ մուտքային և ելքային գործարքներ առանց տոկոսագումարների կորստի:

Կուտակային հաշիվը անժամկետ դրամական ավանդ է, որը հնարավորություն է տալիս անընդմեջ կուտակել միջոցներ և ստանալ տոկոսագումարներ` չկորցնելով հաշվի միջոցով բանկային գործարքներ կատարելու հնարավորությունը (ի տարբերություն ժամկետային ավանդների, որոնք ունեն գումարի տեղաբաշխման կոնկրետ ժամկետ և հիմնականում թույլ չեն տալիս մասնակի կամ ամբողջապես օգտագործել գումարը` պահպանելով կուտակված տոկոսագումարները):

Կուտակային հաշվի առանձնահատկությունն այն է, որ կարելի է այն համալրել առանց քանակական սահմանափակումների, բավականին փոքր գումարներով, ինչը կօգնի հաճախորդներին կուտակել գումարներ հստակ նպատակներով: Գումարների մուտքագրման ու ելքագրման բոլոր գործարքների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի հաճախորդին կուտակային հաշվի ամենամսյա քաղվածքների տեսքով: Կուտակային հաշիվը բացվում է ՀՀ դրամով, անվճար: Առաջին կուտակումը հաճախորդը կատարում է հաշիվը բացելու պահին նվազագույնը 10 հազ. ՀՀ դրամի չափով:

Կուտակային հաշվի ամենօրյա միջին մնացորդի մեծությունից կախված` հաճախորդին վճարվող տոկոսադրույքը հասնում է 8%: Ինչքան շատ գումար կա հաշվին, այդքան բարձր է տոկոսադրույքը: Տոկոսագումարները հաճախորդին են վճարվում և ավելացվում են հաշվի մնացորդին ամեն ամիս:

ՎՏԲ-Հայաստան Բանկում մինչև 2015թ. օգոստոսի 31-ը գործում է կուտակային հաշիվների վերաբերյալ ակցիա, որի շրջանակում անկախ հաշվի մնացորդից, գործում է ամենաբարձր տոոկսադրույքը` 8% առանց հաշվի սպասարկման ամենամսյա միջնորդավճարի:

Կուտակային հաշիվ բացելիս ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդին տրամադրվում է նաև Ինտերնետ բանկինգ անվճար ծառայությունը, որի միջոցով կարելի է հետագայում նույնպես հեշտ ու արագ շուրջօրյա կուտակումներ անել առանց բանկ այցելելու: Կուտակային հաշիվը կարելի է համալրել նաև Երևանում և ՀՀ տարբեր մարզերում տեղակայված Telcell 1200 տերմինալների միջոցով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x