ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկը թողարկել է Visa Platinum պրեմիում դասի քարտատեսակ

05.06.2015


Անելիք Բանկը զարգացնում է իր քարտային պրոդուկտները և ներկայանում է նոր` Visa Platinum պրեմիում դասի քարտով, որի քարտապանները հնարավորություն ունեն օգտվել սպասարկման բազմաթիվ առավելություններից` աշխարհի տարբեր երկրներում և օգտվել արտերկրի առևտրի և սպասարկման կետերի կողմից առաջարկվող բազմաթիվ զեղչերից:

«Անելիք Բանկի Visa Platinum պրեմիում դասի քարտատեսակն իր մեջ ներառում է հատուկ արտոնությունների մի ամբողջ փաթեթ` ուղևորությունների, հանգստի, ռեստորաններից օգտվելու և գնումների համար։ Visa Platinum քարտի հետ տրամադրվող Priority Pass քարտերն ապահովում են մուտք աշխարհի 100 երկրների օդանավակայաններում տեղակայված ավելի քան 600 VIP սրահներ։ Տվյալ քարտի միջոցով հնարավոր է ամրագրել հյուրանոցային համարներ 130 երկրների հյուրանոցներում, որտեղ ամրագրումները հնարավոր է կատարել ինչպես 12 ամիս առաջ, այնպես էլ վերջին րոպեին»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և տեղեկացրել, որ սա Բանկի հաճախորդներին տրամադրվող հարմարավետության և շահավետության հերթական դրսևորումն է: Visa Platinum քարտապանը կարող է ուղղակի կատարել հյուրանոցային համարի ամրագրում http://www.hotelclub.com/visa/en կայքում և ստանալ զեղչեր աշխարհի 50.000-ից ավելի հյուրանոցներում»,- նշել է Ա. Մարտիրոսյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x