ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


23 հազ. հիփոթեքային վարկերի հայտեր պետական աջակցության ծրագրերի շրջանակներում

05.06.2015

ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինի հետ հանդիպման ժամանակ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ՎՏԲ-ն արդեն ստացել է 23 հազ. հիփոթեքային վարկերի հայտեր պետական աջակցության ծրագրերի շրջանակներում: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը վարկերի ընդհանուր գումարը կազմում է 47մլրդ ռուբլի:
-Այս ծրագրով արդեն ձևակերպվել է 3,6 հազ. վարկ 6մլրդ ռուբլիի չափով,- նշել է Կոստինը:
Հիշեցնենք որ ապրիլի 20-ին Ռուսաստանի կառավարությունը ընդունել է որոշակի կատեգորիաների հիփոթեքային վարկառուների օժանդակության ծրագիր, ովքեր գտնվում էին բարդ իրավիճակում: Ծրագիրը իրականացնում է հիփոթեքային վարկավորման գործակալությունը և իրականացման համար պետական բյուջեից կանոնադրական կապիտալ է տեղափոխվել 4,5 մլրդ ռուբլի:  Համաձայն կանոնների, հիփոթեքային վարկերի հնարավոր կորուստների  50%-ը կրում է հիփոթեքային վարկավորման գործակալությունը, իսկ մնացած 50%-ը վարկատուն: Վարկի վերաձևակերպումը կատարվում է ոչ բարձր քան վարկի ներկայիս տոկոսադրույքով : Կրած վնասների դիմաց գործակալության փոխհատուցումը չի կարող գերազանցել 200հազ. ռուբլին: Ստացվում է, որ վարկառուի մայր գումարը առավելագույնը կարող է կազմել 400հազ. ռուբլի: Բացի այդ աջակցելով վարկառուին կարող են սառեցնել մայր գումարը 6-12 ամսով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x