ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յոախիմ Գաուկը «ապտակ» է հասցրել Անգելա Մերկելին

22.06.2012

Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը հրաժարվել է ստորագրել Եվրոպական կայունացման մեխանիզմի ձևավորման ու Եվրոմիությունում բյուջետային կարգապահության խստացման մասին պայմանագրերը, գրում է Frankfurter Allgemeine Zeitung: Այդ մասին նախագահին խնդրել էր ԳԴՀ Սահմանադրական դաշնային դատարանը: Մինչդեռ իշխող կոալիցիան, ում մեծ դժվարությամբ էր հաջողվել փաստաթղթերի շուրջ համաձայնության գալ ընդդիմության հետ, հույս ուներ, որ երկու պայմանագրերն էլ կվավերացվեն Բունդեսթագի կողմից արդեն հունիսի 29-ին: «Ձախերի» կուսակցության փոխնախագահ Սառա Վագենկնեխթի խոսքով` նախագահի որոշումն «ապտակ» էր կանցլեր Անգելա Մերկելին: Նրա կարծիքով` սահմանադրական դատարանը կարող է օգտվել ընձեռված հնարավորությունից` Բյուջետային կարգապահության մասին պայմանագիրն ամբողջությամբ հակասահմանադրական ճանաչելու համար: «Ձախերը» համարում են այս պայամանգիրը սահմանադրության փաստացի փոփոխություն, այդ իսկ պատճառով կոչ են անում հանրաքվե անցկացնել: Սոցիալ- դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Հուբերտուս Հայլն էլ հայտարարել է, որ կառավարությունը շատ ձգձգեց ընդդիմության հետ բանակցությունները, այդ իսկ պատճառով կասկածներ են առաջացել բանակցությունների սահմանադրականության հարցում: Այժմ նախարարները կարճ ժամանակում պետք է ապացուցեն, որ նոր պայմանագրերը չեն հակասում գերմանական սահմանադրությանը: Եվրոպական կայունացման մեխանիզմն ուղղված է ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարին: Համապատասխան պայմանագիրը եվրոգոտու երկրների հետ համաձայնեցվել էր դեռ 2011թ.-ի փետրվարին և հետագայում ստացել գերմանական կառավարության հավանությանը: Համաձայն պայմանավորվածության` այս տարի Գերմանիան պետք է հիմնադրամում ներդնի 8.7մլրդ եվրո: Իսկ Բյուջետային կարգապահության մասին պայմանագիրը Եվրամիության անդամ երկրները ստորագրել են այս տարվա մարտին: Այն ուղղված է եվրոգոտու պահպանմանն ու նոր ֆինանսական ճգնաժամերի կանխարգելմանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x