ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Միջոցառում ուղեղային կաթվածով և անապահով երեխաների համար

04.06.2015

ՎՏԲ-Հայաստան Բանկը իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Երեխաների պաշտանության միջազգային օրվա առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպել մանկական ուղեղային կաթված ունեցող և անապահով ընտանիքների երեխաների համար: Սահմանափակ կարողություններով երեխաների համար ադապտացված Հայաստանում առաջին “Good Time” ժամանցային կենտրոնում հյուրերին սպասում էին ամենատարբեր զվարճանքներ ու ատրակցիոններ: Բոլոր երեխաները հնարավորություն ունեին գտնելու իրենց տարիքին ու նախասիրություններին համապատասխան զբաղմունք: Մեծերը նույնպես ակտիվ մասնակցություն ունեցան խաղերին ու մրցույթներին: Հատուկ փոքրիկների համար կենտրոնում կազմակերպվել էր հետաքրքրաշարժ շոու ծրագիր ակրոբատների մասնակցությամբ և համեղ հյուրասիրություն: Երեխաներն անցկացրին հագեցած և հետաքրքիր օր` լի հիացմունքով և ժպիտներով:

Երեխաների և նրանց ծնողների հետ կապի հարցում բանկը սերտորեն համագործակցում է «Հայ մայրեր» հասարակական կազմակերպության հետ: Այն զբաղվում է մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների և նրանց մայրերի հիմնախնդիրներով և կարևորում է ոչ միայն երեխաների վերականգնողական բուժումը, այլ նաև հոգեբանական օգնություն ցուցաբերելը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում հոգատարության և օգնության կարիք ունեցող երեխաներին: Նման միջոցառումների անցկացման հիմնական նպատակը երեխաների ուշադրությունը ուրախությունով լի կյանքի ուղղությամբ շեղելն է և նրանց օգնելը ինտեգրվել հասարակություն: Երեխաների պաշտպանության օրը միայն տոնական օր չէ, այն նաև հիշեցում է մեծերին, որ երեխաներն անդադար պաշտպանության ու հոգատարության կարիք ունեն»:

«Հայ մայրեր» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Մանուկյան. «Երեխաների խնդիրների ու նրանց իրավունքների պաշտպանության մասին պետք է հիշել ամեն օր: Երեխաները մեր երկրի ու յուրաքանչյուրիս ապագան են, մենք չպետք է հետաձգենք նրանց խնդիրների լուծումը, այլ զբաղվենք դրանով ամեն օր: ՎՏԲ-Հայաստան Բանկը մեր բացառիկ գործընկերներից մեկն է, որն արձագանքում է երեխաների խնդիրներին ու պատրաստ է միշտ օգնել նրանց»:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x