ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հաշիվների համալրում Telcell տերմինալներով

02.06.2015

Հարգելի հաճախորդներ,
Հայաստանի առաջատար բանկերից մեկի՝ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ և ԹԵԼ-ՍԵԼ վճարահաշվարկային կազմակերպության համագործակցության արդյունքում այսուհետ Բանկի հաճախորդները կարող են առցանց ռեժիմում կատարել բանկային գործարքներ Telcell համակարգին միացված ավելի քան 1200 վճարային տերմինալների և 30 մասնաճյուղերի միջոցով, որոնք տեղակայված են ինչպես մայրաքաղաքում այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում։
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ հաճախորդները Telcell տերմինալներով առայժմ կարող են համալրել իրենց քարտային և հաշվարկային հաշիվները, ինչպես նաև կատարել վճարային քարտերով վարկային գծերի մարում ՙՔարտային հաշվի համալրում՚ բաժնում:
Ընկերությունները նախատեսում են համագործակցության զարգացման արդյունքում մոտ ապագայում ավելացնել գործարքների ընտրացանկը, այդ թվում՝ հնարավոր դարձնել նաև տարբեր տեսակի վարկատեսակների մարումների կատարումը ինքնասպասարկման տերմինալների միջոցով:
ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ և ԹԵԼ-ՍԵԼ ընկերությունը կարևորում են իրենց հաճախորդների հարմարավետությունն ու ժամանակի խնայումը և փորձում են ավելի մոտ լինել նրանց՝ մատուցելով մատչելի ծառայություններ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x