ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Արցախբանկ» ՓԲԸ-ը հայտարարում է մրցույթ

02.06.2015

«Արցախբանկ» ՓԲԸ-ն (այսուհետ` Բանկ) ՀՀ և ԼՂՀ տարածքում անշարժ և շարժական գույքի անկախ մասնագիտացված գնահատող կազմակերպությունների ընտրության նպատակով կազմակերպում է մրցույթ:
      Մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող կազմակերպությունները մրցութային հայտերը կարող են ներկայացնել` ԼՂՀ-ում` ք.Ստեփանակերտ, Կնունյանցների 25, ՀՀ-ում` ք.Երևան, Արաբկիր Բաղրամյան պողոտա 53 շենք, 66 հասցեներով: Մրցութային հայտերը կարող են ներկայացվել առձեռն (աշխատանքային օրերին ժամը 09։00-ից մինչև 17։00-ն), պատվիրված նամակով: Մրցույթի հայտերը կըդունվեն ս.թ. հունիսի 1-15-ն ընկած ժամանակաշրջանում, ժամը 9:00-17:00-ն, իսկ մրցույթի արդյունքների ամփոփումը տեղի կունենա մինչև ս.թ. հուլիսի 1-ը։ Մրցույթում հաղթող կազմակերպության (կազմակերպությունների) հետ կկնքվի համապատասխան պայմանագիր:

1. Մրցույթի հայտերը ներառում են հետևյալ փաստաթղթերը`
 

  • Դիմում
  • Պետական գրանցման վկայականի պատճենը, Կանոնադրության պատճեն` լրացումներով և փոփոխություններով
  • Պետական ռեգիստրի գրանցման վկայականը` իր ներդիրներով, ներառյալ տնօրենի վերաբերյալ տեղեկատվության ներդիրը
  • Կազմակերպության ՀՎՀՀ
  • Գնահատողների որակավորման վկայականների  պատճենները
  • Գնահատման տիպային պայմանագրերի և գնահատման եզրակացությունների օրինակներ
  • Ընկերության մասնաճյուղերի ցանկ (առկայության դեպքում)
  • Մատուցվող ծառայությունների և սպասարկման սակագների ցանկ
  • Հաշվետվություն` վերջին մեկ տարվա իրականացրած գնահատումների և շրջանառության վերաբերյալ
  • Կազմակերպության գործունեության ընթացքում համագործակցող ՀՀ բանկերի ցանկը և համագործակցության ժամկետները
  • Ապահովագրական ընկերության կողմից գնահատողների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության պայմանագիր (առկայության դեպքում) կամ բացակայության դեպքում հստակ պատճառաբանություն ապահովագրական պայմանագիր չունենալու վերաբերյալ
  • Գնահատող կազմակերպության` Բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ ժամկետանց պարտավորությունների բացակայությունը հավաստող փաստաթղթեր
  • Գնահատող կազմակերպության առանձին գնահատողների դրական վարկային պատմությունը հավաստող փաստաթղթեր
  • Գնահատող կազմակերպության` հաստատում առ այն, որ չունեն գնահատողների նկատմամբ քրեական ու վարչական գործերի հարուցման դեպքեր
  • Մրցույթի մասնակցի հայեցողությամբ այլ անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր, որոնք կհաստատեն իր կողմից մատուցվելիք ծառայությունների որակը:

2. Մրցույթին մասնակցող ընկերությունները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին`
 

  • Անշարժ գույք գնահատող կազմակերպության աշխատակիցը կամ աշխատակիցները պետք է ունենան առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ՀՀ-ում և առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ ԼՂՀ-ում և  համապատասխան մասնագիտական որակավորում
  • ՀՀ և ԼՂՀ (առնվազն ԼՂՀ) ամբողջ տարածքում գնահատման հնարավորություն և գնահատումն արագ կազմակերպելու հնարավորություն
  • Գնահատող կազմակերպության` Բանկերի և ֆինանսական հաստատությունների նկատմամբ ժամկետանց պարտավորությունների (ներառյալ նաև հարկերի, ցանկացած մակարդակի բյուջեների կամ պետական ոչ բյուջետային ֆոնդերի պարտադիր վճարումների մասով ժամկետանց պարտքերի) բացակայություն
  • Գնահատողների դրական վարկային պատմություն (տվյալ պահին ժամկետանց պարատվորությունների բացակայություն, նախորդ 1 (մեկ) տարվա ընթացքում կուտակային 40 օրից ավել ժամկետանց պարատավորությունների բացակայություն)
  • ՀՀ գնահատման շուկայում մրցունակ գների ապահովում և անվճար նախնական գնահատում
  • Բանկում հաշվի առկայություն:

      Մրցույթի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով:
      Մրցույթի մասնակիցները, մինչև մրցույթի հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը, կարող են փոփոխել կամ հետ վերցնել հայտերը: Մրցույթի հայտի փոփոխությունը ներկայացվում է սոսնձված, կնքված և ստորագրված ծրարով` ծրարի վրա ավելացնելով «փոփոխում» բառը:

       Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգել ներքոնշյալ հեռախոսահամարներով.
       ՀՀ` +374 10 220763
       ԼՂՀ` +374 47 97123


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x