ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Անելիք Բանկն իր 25-ամյակի կապակցությամբ նվեր է պատրաստել Գյումրու մանուկներին

02.06.2015

Հունիսի 1-ին հանդիսավորությամբ տեղի ունեցավ Անելիք Բանկի կողմից բարեկարգված նոր խաղահրապարակի բացման արարողությունը, որը նվեր է Գյումրու մանուկներին` երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Խաղահրապարակի հանդիսավոր բացման ժամանակ, որին ներկա են գտնվել Անելիք Բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, երեխաների համար կազմակերպվել է երաժշտական-զվարճալի միջոցառում, հանձնվել են տարատեսակ նվերներ, ինչը դարձրել է փոքրիկների տոնն առավել ուրախ և հիշարժան։ Խաղահրապարակում կա կանաչ գոտի, հանգստանալու համար հարմարավետ նստարաններ, երեխաների համար խաղային տարածք, խաղասարքեր, ինչպես նաև` հանգստի տաղավար:
«Այսօր՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, սիրով գյումրեցի փոքրիկներին ենք հանձնում այս հրաշալի խաղահրապարակը, որը, վստահ եմ, կնպաստի երեխաների առողջ ապրելակերպին և ֆիզիկական զարգացմանը։ Բանկի աջակցությամբ առաջիկայում ևս նմանատիպ ծրագրեր կիրագործվեն Երևանում և մարզերում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանը և իր գոհունակությունը հայտնել, որ խաղահրապարակից կարող են օգտվել ոչ միայն երեխաները, այլ նաև հարակից շենքերի տարեց բնակիչները: «Անելիք Բանկն իր 25-ամյակի կապակցությամբ, արդեն իսկ իրականացրել է սոցիալական պատասխանատվությանն ուղղված մի շարք միջոցառումներ՝ «25 տարի Պարզ և Բարի» կարգախոսով, ինչը Բանկի հոբելյանական տարվա համար նախանշված ռազմավարության մի մասին է»,- հիշեցրել է Բանկի վարչության նախագահը և տեղեկացրել, որ հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկել են ծառատունկով, որի ժամանակ Բանկի աշխատակիցները Արագածոտնի մարզում տնկել են 250 պտղատու ծառ։ «Հաճելի անակնկալները շարունակվելու են մինչև տարվա վերջ»,- եզրափակել է Ն. Կարամանուկյանը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x